03/07/2009 15:36
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ՄՖԿ-Ն ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵՑ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Երեւանում այսօր ստորագրված վարկային պայմանագրով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC միջազգային ֆինանսական կորպորացիան «Ամերիաբանկին» կհատկացնի 5 մլն ԱՄՆ դոլար առեւտրի ֆինանսավորման երաշխիք: Վարկը բանկին տրամադրվում է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:
«Ամերիաբանկի» տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ֆինանսավորման երաշխիքն իրենց հնարավորություն կտա ընդլայնել հաճախորդների օտարերկրյա առեւտրային գործարքների ֆինանսավորումը Հայաստանում: Ա.Հանեսյանի խոսքով` IFC-ին բանկին կտրամադրի մինչեւ 100 տոկոս երաշխիքներ հաճախորդների կողմից ներկրման եւ արտահանման գործընթացի համար: Բանկը կստանա նաեւ IFC-ի «Համաշխարհային առեւտրի ֆինանսավորման» ծրագրին մասնակցող շուրջ 300 բանկերի համաշխարհային ցանցից օգտվելու հնարավորություն: «Ամերիաբանկը» ցանկանում է ընդյալնել առեւտրի ֆինանսավորման գործունեությունը` դրանով իսկ ընդլայնելով ծառայությունների ցանկը:
««Ամերիաբանկը» միանալով այս ծրագրին`Հայաստանում գործող ընկերություններին կօգնի նոր շուկաներ նվաճելու հարցում: Այս բանկը Հայաստանի կայուն ֆինանսական հաստատությունների թվին է դասվում»,- ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի տնօրեն Թովմաս Լյուբեքը:
Նշենք, որ «Ամերիաբանկը» IFC-ի «Համաշխարհային առեւտրի ֆինանսավորման» ծրագրին միացել է որպես թողարկող բանկ:
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
Արծաթ
694.65
+24.91
10:50 23/07/26
10:30 23/07/26
18:04 22/07/26
