ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿՕԳՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՄԱՐԵԼ ԻՐ ՊԱՐՏՔԸ
Ուկրաինայի կառավարությունը, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ իր պարտավորությունների մարման նպատակով, մտադիր է 4 մլրդ դոլարի վարկ վերցնել հայազգի Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա դիալոգ» ներդրումային հոլդինգից: Վարկի տրամադրման համաձայնագիրը կարող է կնքվել հուլիսի 7-ին: Նախնական պայմանավորվածության համաձայն «Տրոյկա դիալոգ» ընկերությունը կներգավի փոխառու միջոցներ ռուսական այլ բանկերից և 1.25% տոկոսադրույքով կտրամադրի այն ուկրաինական «Նավթոգազ Ուկրաինա» պետական ընկերությանը: