Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՆՈՐՎԻԿ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ-Ն 3 ՏԱՐԵԿԱՆ Է
06/07/2009 18:30
Կիսվել

ՆՈՐՎԻԿ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ-Ն 3 ՏԱՐԵԿԱՆ Է

2009 թ. հուլիսի 4-ին «Նորվիկ» ՈՒՎԿ-ն դարձավ 3 տարեկան: Կարճ ժամանակահատվածում «Նորվիկ» ՈՒՎԿ-ն ձեռք բերեց վստահելի, կայուն և իննովացիոն կազմակերպության վարկանիշ, մի կազմակերպության, որը շարունակ ձգտում է ուրախացնել իր հաճախորդներին հարմար նորամուծություններով:

«Նորվիկ» ՈՒՎԿ-ն ոչ միայն առանց կորուստների դուրս եկավ վերջին երեք տարիների բոլոր խոշոր ֆինանսական շրջադարձներից, այլև  դիմագրավեց ներկա տնտեսական ճգնաժամին: «Նորվիկ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանի խոսքերով, հայկական ֆինանսական ոլորտը ունի ոչ միայն մեծ պոտենցիալ, այլև բարձր դիմադրողականություն համաշխարհային տնտեսության ելևէջներին: Սա տալիս է մեր երկրին զգալի հնարավորություններ: Իհարկե պետք չէ մոռանալ, որ ճգնաժամը զարգացման նախադրյալներ է ստեղծում նրանց համար, ովքեր կկարողանան վերակառուցել իրենց գործունեությունը, կրճատել ծախսերը և բարձրացնել աշխատանքի էֆեկտիվությունը:

Այս տարիների ընթացքում կազմակերպության ինտենսիվ աճի երաշխիք են հանդիսացել առաջին հերթին աշխատակազմի մասնագիտական աշխատանքը, ինչպես նաև հարուստ փորձը և լատվաիսլանդական «Նորվիկ Բանկ» ԲԸ-ի կողմից անընդմեջ ֆինանսավորումը:

«Նորվիկի» հնարավորությունների վրա դրական ազդեցություն են ունեցել նաև «Նորվիկ Բանկի» բարձր ցուցանիշները: Լատվիայի առևտրային բանկերի Ասոցիացիայի տվյալների համաձայն ներկա պահին «Նորվիկ Բանկը» զբաղեցնում է 7-րդ տեղը լատվիական բանկերի ցուցակում ըստ կապիտալի և ռեզերվների ծավալի: Պետք է ավելացնել նաև, որ բանկը ճիշտ ժամանակին մարում է եվրոպական սինդիկատների կողմից տրամադրված վարկերը: Սինդիկացված վարկերից մեկը` 22 մլն. եվրո ընդհանուր գումարով, լիովին մարվել է 2008 թ. դեկտեմբերին, իսկ ևս մեկ վարկ` 25 մլն. եվրո ընդհանուր գումարով, լիովին մարվելու է   2009 թ. հուլիսի 8-ին:

Տ. Բոստանջյանի գնահատականով, վերջին տարվա ընթացքում շատ տեղական բանկերի լիկվիդայնությունը իջել է, իսկ տոկոսադրույքները, որոնց համաձայն բանկերը ֆինանսավորում են ստանում և ֆինանսավորում են իրենց հաճախորդներին, բարձրացել են: Այնուամենայնիվ, «Նորվիկ» ՈՒՎԿ-ն ոչ միայն պահպանեց իր կայունությունը, այլև շարունակեց նոր ծառայություններ և առաջարկներ մատուցել հայկական շուկայում:

Այսօր «Նորվիկ» ՈՒՎԿ-ն հայտնի է որպես նորագույն տեխնոլոգիաների ներդրման առաջատար, ինչը թույլ է տալիս կատարել բոլոր վճարումները` առանց տունը կամ աշխատավայրը լքելու և խնայել հաճախորդների փողը և ժամանակը:

2008 թվականից սկսած Երևան քաղաքի մի շարք առևտրային կենտրոններ միացել են ‘ապառիկը տեղում’ ծառայությանը, որը թույլ է տալիս սպառողական վարկը ձևակերպել  on-line ռեժիմով, իսկ հաճախորդները հնարավորություն ստացան վճարումները կատարել «Տել-Սել» և «Տանդեմ» ինքնասպասարկման համակարգերի միջոցով և ինտերնետով` Е-dram վճարային համակարգի օգնությամբ:

Մեկ այլ կարևոր հանգամանք կարելի է համարել այն, որ վերջին ամիսների ընթացքում «Նորվիկ»-ը շարունակեց ընդլայնել իր ծառայությունների ցուցակը և փնտրել առկա ծառաությունների մատուցման նոր միջոցներ:

2009 թ. «Նորվիկ» ՈՒՎԿ-ն առաջարկեց նոր ֆինանսական ծառայություն` My Norvik հատուկ ինքնասպասարկման համակարգ, որը ստեղծվել է My.Norvik.am կայքում և օգնում է բավարարել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդի պահանջները:

Բոլոր վերը նշված գործոնները չէին կարող չանդրադառնալ նաև ռեյտինգային գնահատականների վրա: Կազմակերպության գրագետ մարտավարության շնորհիվ` «Նորվիկ» ՈՒՎԿ-ն պահպանել է սպասարկման  կայունությունը  և հարմարավետությունը նոր տնտեսական միջավայրում` հաճախորդների կողմից վստահություն վայելելով և Հայաստանի վարկային կազմակերպությունների ռեյտինգային ցուցակում առաջին տեղը զբաղացնելով: «Նորվիկ» ՈՒՎԿ-ն հավատարիմ է մնում իր կարգախոսին` գնահատել հաճախորդների ժամանակը և հարմարավետությունը:

«Նորվիկ»-ի առաքելությունն է լինել մատչելի և էֆեկտիվ ունիվերսալ ֆինանսական հաստատություն:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52