Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ – ԲԱՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ «ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
07/07/2009 14:37
Կիսվել

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ – ԲԱՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ «ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

ՊրոԿրեդիտ Բանկից տեղեկացնւմ են, որ բանկը հունիսի 23–ին Գյումրի քաղաքում հաճախորդների համար բացել է իր նոր մասնաճյուղի հյուրընկալ դռները։ Մասնաճյուղը գտնվում է Աբովյան փ.248 հասցեում, քաղաքի ամենագեղեցիկ և բանուկ վայրերից մեկում՝ Գյումրու Կենտրոնական հրապարակում։ ՊրոԿրեդիտ Բանկի թվով 5-րդ «Գյումրի» մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից պաշտոնապես գրանցվեց 2009թ.–ի հունիսի 12–ին: Կարևորելով Գյումրի քաղաքի դերն ու նշանակությունը, մասնաճյուղի նպատակն է աջակցել փոքր ու միջին բիզնեսներին, զարգացնել խնայողության մշակույթը բնակչության լայն շրջանակներում և մատուցել առավել որակյալ, մատչելի ու թափանցիկ բանկային ծառայություններ:
 
ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում միջազգային բանկերից առաջինն էր, որ 2008 թ.-ի հուլիսին բացեց մասնաճյուղ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում։ Ընդլայնելով մասնաճյուղերի ցանցը՝ Բանկը նպատակ ունի ներկայացված լինել հնարավորինս շատ համայնքներում և հանրապետության բոլոր մարզերում, այսպիսով զարգացնելով «Հարևան Բանկ» գաղափարն ու առաջարկելով բարձրակարգ բանկային ծառայություններ յուրաքանչյուրի համար։ Հուլիսի 02-ին Բանկը կազմակերպեց տոնական հյուրասիրություն՝ հանդիսավոր նշելով մասնաճյուղի բացումը «Հարևան Բանկ» միջոցառման շրջանակներում, որին մասնակցեցին շրջակայքում գնտվող կամ բնակվող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու բնակիչները:

Բերտոլտ Հերցֆելդ, ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն,- «Մենք հավատացած ենք, որ մեր Բանկի նոր «Գյումրի» մասնաճյուղը իր զգալի ներդրումը կունենա Գյումրի քաղաքի և առհասարակ Շիրակի մարզի տնտեսության զարգացման գործընթացում։ Ունենալով ուղղվածություն՝ աջակցել փոքր և միջին բիզնեսներին, մենք ակնկալում ենք երկարատև արդյունավետ համագործակցություն։ Բարի գալուստ ՊրոԿրեդիտ Բանկի նոր «Գյումրի» մասնաճյուղ»։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01