
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
Financial Times պարբերականի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ բնակարարնների գները Եվրոպայում կրճատվել են ավելի արագ տեմպերով, և այս միտումը ավելացնում է ներդրողների մտավախությունը` կապված տարածաշրջանում տնտեսության վերականգնման հետ: Բնակարանների գների տարեկան անկումն այս տարվա առաջին եռամսյակում Եվրագոտու 16 երկրներում կազմել է միջինը 3.5%, իսկ գների առավել մեծ անկում` շուրջ 12.7%, գրանցվել է ՄԵծ Բրիտանիայում: Իսպանիայում և Ֆրանսիայում բնակարանների գները կրճատվել են մոտ 6.5%-ով, իսկ Գերմանիայում` 0.6%-ով: