07/07/2009 16:00
ՀԴՄ, ՋԱԶ ԵՎ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ
Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում` Երևանի սիրահարների այգում հուլիսի 3-ին կազմակերպվել էր ջազ փառատոն` «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրով:
Փառատոնն անցկացվել է հայտնի ջազմեններ Լևոն Մալխասյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Հակոբ Շիրինյանի, ինչպես նաև Չիկո և ընկերներ, Time Report ջազ խմբերի մասնակցությամբ:
Նշելով, որ երաժշտությունը բոլոր բնագավառներին կարող է աջակցել իր մաքրությամբ և անշահախնդրությամբ` Մարտին Վարդազարյանն իր կարծիքն է հայտնել ՀԴՄ-ների ներդրման ուղղությամբ կազմակերպվող երաժշտական նման փառատոնների վերաբերյալ. «Չգիտեմ, թե այս միջոցառումներն ինչպիսի արդյունք կապահովեն մեր բյուջեի համալրման գործում, սակայն պատասխանատվության մեծացմանը որպես քաղաքացի, որպես երկրի ներկայացուցիչներ, հաստատ կօժանդակեն: Ես ինձ սկսում եմ հարգել, երբ կատարած յուրաքանչյուր գնումից հետո ինձ համապատասխան փաստաթուղթ են տալիս»:
Հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանին թեպետ մինչ օրս բախտը չի ժպտացել շահումների առումով, ավելի ճիշտ` դեռևս չի շահել ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների ժամանակ, սակայն հավաստիացնում է, որ «միայն կարելի է ողջունել այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք նպաստում են ինչպես լավ երաժշտության պրոպագանդային, այնպես էլ օգնում մեր քաղաքացիներին` առավել ակտիվ պահանջել ՀԴՄ կտրոնը: Ի վերջո, ՀԴՄ կտրոն պահանջելը, ըստ իս, ոչ այնքան պետության, որքան մեր` քաղաքացիներիս խնդիրն է»:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
