Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԴՄ ԿՏՐՈՆ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ 4615 ԱՆԳԱՄ ԿԻՐԱՌՎԵԼ Է ՏՈՒԳԱՆՔ
09/07/2009 18:25
Կիսվել

ՀԴՄ ԿՏՐՈՆ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ 4615 ԱՆԳԱՄ ԿԻՐԱՌՎԵԼ Է ՏՈՒԳԱՆՔ

ՀԴՄ-ների  կիրառման կանոնների խախտումների  դեմ  կիրառվող կոշտ վարչարարությունը Պետական եկամուտների կոմիտեի վերջին  մեկուկես  տարվա անփոփոխ քաղաքականությունն է: ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանn այսօր հայտնել է, որ  հսկողական աշխատանքների արդյունքում  2009 թվականի առաջին կիսամյակում ամսական կտրվածքով հայտնաբերվել է 800 խախտում: Մասնավորապես,  հուլիսի  1-ի դրությամբ  փաստացի արձանագրվել է  4615 խախտում, որից  2345 -ը Երեւանում,  2270 -ը` հանրապետության տարբեր մարզերում:

ՀԴՄ կանոնների խախտման դեպքերից 4181-ի դեպքում խախտումն արձանագրվել է առաջին անգամ եւ կիրառվել է օրենքով սահմանված տուգանք` 75000 եւ 150000 դրամի չափով:   2-րդ ու ավելի անգամ խախտումների թիվը կազմել է 434: Համապատասխանաբար նրանց նկատմամբ կիրառվել է  150 000,  300 000 դրամի տուգանք եւ գործունեության  կասեցում  5 ու 10 օրով: Նշված ժամանակահատվածում ստուգման արդյունքներով այդ  տնտեսվարող սուբյետների գործունեությունը ներկայացվել է կասեցման, որից`հունվար ամսին` 20, որից 1-ը` 10 օրով, փետրվարին 68, որից 6-ը` 10 օրով, մարտին 158, որից 16-ը` 10 օրով, ապրիլին` 36, որից 5-ը 10 օրով, մայիսին` 46, որից 5-ը 10 օրով, հունիսին` 90, որից 7-ը 10 օրով:

Փաստացի  արձանագրված խախտումներով  գրանցվել է 37 մլն 0850.0  հազ. դրամի տուգանք:

Հսկողությունն իրականացվում է տնտեսության բոլոր ոլորտներում եւ ըստ կասեցումների վիճակագրության, դրանց 80%-ն արձանագրվել է մանրածախ առեւտրի, 5,5%-ը` հանրային սննդի օբյեկտներում, 4%-ը` բենզալցակայաններում, 2,5% -ը` դեղատներում, վարսավիրանոցներում, հյուրանոցներում եւ սպասարկման տարբեր  օբյեկտներում: Ընդհուպ,   կասեցվել է մեկ խաղատան գործունեություն: 

Հարկային հսկողության, հաշվառման ուժեղացման արդյունքում, չնայած տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանն, անցած տարվա համեմատ արձանագրվել է 20 մլրդ դրամի ֆիսկալ շրջանառության աճ: Հսկողական աշխատանքները զուգորդվում են նաեւ հասարակությանը խրախուսող տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Վիճակահանության արդյունքում արձանագրվող շահումներից բացի, հուլիսի 1-ից  կտրոնների որոշակի խմբաքանակների  համար գումար են ստանում նաեւ չշահած քաղաքացիները:  Ըստ Ա.Բեյբությանի, այս գործընթացն ավելի է զարգանալու է եւ հրապակային սակարկությունների միջոցով  տնտեսվարողները  հնարավորություն կունենան ՀԴՄ ժապավենների դարձերեսին տեղադրել  իրենց կազմակերպությունների  լոգոները: Միլիոնավոր կտրոնների վրա  դրանց   հայտնվելը, Բեյբությանի բնորոշմամբ,   յուարհատուկ եւ արդյունավետ գովազ կարող է լինել, իսկ դրա համար վճարվող գումարները կուղղվեն բոնուսային ֆոնդի մեծացմանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2