Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՀԱՅԱԶԳԻ ՎԵՐԴԻ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ «ОДНОКЛАССНИКИ»-Ն
10/07/2009 09:48
Կիսվել

ՀԱՅԱԶԳԻ ՎԵՐԴԻ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ «ОДНОКЛАССНИКИ»-Ն

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը գրում է, որ Digital Sky Technologies (DST) ընկերության համասեփականատեր Յուրի Միլները հայտարարել է, որ Goldman Sachs բանկի գործադիր տնօրեն հայազգի Վերդի Իսրաելյանը կդառնա DST-ի չորրորդ գործընկերը և կստանա ընկերության բաժնետոմսերի մինորիտար փաթեթ: Վերդի Իսրաելյանը կղեկավարի DST -ի ռուսաստանյան ակտիվները:

DTS-ը հիմնադրվել է 2005թ.-ին, ընկերությանն են պատկանում ռուսական և արտասահմանյան մի շարք առաջատար ինտերնետ կայքերի փայաբաժիններ: DST-ի վերահսկողության տակ են գտնվում Mail.ru-ն, «Одноклассники»-ին (էստոնական Forticom-ի միջոցով): DST-ին է պատկանում «В контакте» սոցիալական ցանցի բլոկփաթեթը, ընկերությունը նաև փայաբաժիններ ունի Headhunter.ru և Freelance.ru ինտերնետային նախագծերում: DST-ին են պատկանում նաև համակարգչային խաղերի Astrum Online Entertainment ընկերությունը և OE Investments ընկերությունը, որը իր մեջ միավորում է էլեկտրոնային վճարումների «ОСМП» և ePort համակարգերը:

Յուրի Միլները Իսրաելյանի ծառայություններին դիմելու պատճառները բացատրելիս նշում է, որ վերջին կես տարվա ընթացքում DTS-ը ձեռք բերեց Mail.ru-ի վերահսկիչ փաթեթը, գնել է Facebook-ի բաժնետոմսերի մինորիտար փաթեթ, որի հետևանքով DST-ի բիզնեսը այժմ զգալիորեն ընդլայնվել է և ակտիվների արդյունավետ կառավարման համար բարձրակարգ մասնագետների կարիք է զգացվում: Միլների խոսքերով Իսրաելյանը կդառնա նաև DST-ին պատկանող մի շարք ընկերությունների տնօրենների խորհուրդի անդամ:

AMP
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88