
ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏԱՑԵԼ Է «ՆԱԲՈՒԿՈ» ԳԱԶԱՄՈՒՂՈՎ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
«Նաբուկո» գազամուղի նախագծի շրջանակներում, որը նախատեսում է Ասիայից Եվրոպա գազ մատակարարելու նպատակով նոր գազամուղի կառուցում, կկնքվի նոր միջպետական համաձայնագիր, որը կհանդիսանա կարևոր քայլ նախագծի հետագա իրականացումն ապահովելու համար: Համաձայնագիրը կստորագրեն նախագծի մասնակից հինգ երկրների` Թուրքիայի, Ավստրիայի, Բելգիայի, Ռումինիայի և Բուլղարիայի կառավարությունների ներկայացուցիչները: Նշենք, որ Թուրքիան, որտեղից պետք է սկսի նոր գամազուղի կառուցումն, արդեն ստացել է գազի մատակարարման անվտանգության երաշխիքներ:
Հիշեցնենք, որ «Նաբուկո» ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը, և կապահովի բնական գազիմատակարարում Եվրոպական երկրներին: «Նաբուկո» ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 7.9 մլրդ դոլար: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան և Ավստրիան: Նոր գազամուղի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011թ.;