
ՉԵՐԿԻԶՈՎՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 100 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Մոսկվայի Չերկիզովյան շուկայի գործունեության ժամանակավորապես դադարեցման արդյունքում ավելի քան 100 հազար մարդ կորցրել է իր աշխատանքը: Նշենք, որ այս շուկան մեծ թվով միգրանտների ապահովում է աշխատանքով, և այժմ իրավաբանական, ինչպես նաև նյութական աջակցություն ստանալու նպատակով միգրանտները դիմում են Ռուսաստանի Միգրանտների Ֆեդերացիային: Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ դադարեցվել է Չիրկիզովյան շուկայում գործող 5 ընկերությունների գործունեությունը, և ևս 6 ընկերությունների գործունեության դադարեցման հարցն արդեն քննարկվում է: