NABUCCO ԳԱԶԱՄՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐՆ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԻՐԱՔԸ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԸ
Նաբուկո (Nabucco) գազամուղի կառուցման համաձայնագրի անդամ ավստրիական OMV ընկերության ղեկավարության հայտարարության համաձայն Ադրբեջանը, Իրաքը և Եգիպտոսը կհանդիսանան Նաբուկո գազամուղի հիմնական մատակարարներ: 2015թ. սկսած այս երկրները Եվրոպա կմատակարարեն տարեկան շուրջ 15 մլրդ խ.մետր գազ:
Հիշեցնենք, որ «Նաբուկո» ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը, և կապահովի բնական գազիմատակարարում Եվրոպական երկրներին: «Նաբուկո» ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 7.9 մլրդ դոլար: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան և Ավստրիան: Նոր գազամուղի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011թ.: