SUZUKI-Ն ԵՎ MITSUBISHI-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ԼՔԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ
Ճապոնական Suzuki և Mitsubishi ավտոարտադրող ընկերությունները կարող են լքել ամերիկյան ավտոշուկան: Երկու ընկերությունները ավելի քան 25 տարիների ընթացքում արդեն ներկայացված են ԱՄՆ շուկայում, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով վաճառքների ծավալների անկումը Suzuki-ի մոտ հունիս ամսին կազմել է 78%, իսկ 2009թ.-ի առաջին կիսամյակում` 60%: Mitsubishi-ի մոտ վաճառքները առաջին կիամյակում կրճատվել են 51%-ով: