ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՌԱՎԵԼ ՀԱՐՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ «ՆՈՐ ՕՐ» ԵՎ «ՓՈՂԱՆՑՈՒՄ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ այսուհետև կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Նոր Օր» և «Փողանցում» ծառայություններից առավել հարմար պայմաններով:
«Նոր Օր» ծառայության միջոցով վավերականության ժամկետը երկարացնելիս, յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար կգանձվի 20 դրամ` նախկին 30-ի փոխարեն: Իսկ «Փողանցում» ծառայության շրջանակներում փոխանցվող գումարի նվազագույն չափն այժմ 100 դրամ է` նախկին 200-ի փոխարեն: