Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐՆԵՐ
13/07/2009 15:49
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐՆԵՐ

ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը մշակել է 2010-2012թթ. Ռուսաստանի տնտեսության զարգացման երեք սցենարներ` պահպանողական, լավատեսական (բազային) և նավթային: Այս սցենարային զարգացումների արդյունքում կանխատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում տնտեսական աճ միջինը 0.1-1% սահմաններում: Նախարարության մշակած երեք զարգացման սցենարները տարբերվում են պետական աջակցության աստիճանով, ճգնաժամի պայմաններում բիզնես միջավայրի տարբեր դրսևորումներով և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումային մակարդակներով:

Լավատեսական (բազային) սցենարի համաձայն տնտեսությունը կարճաժամկետ հատվածում, բնական մոնոպոլիաների կողմից իրականացվող ներդրումային ծրագրերով և պետության ներքին պահանջարկի բարձր մակարդակով պայմանավորված, կարող է արագ վերականգնվել: Պետական աջակցության լրացուցիչ միջոցների, մասնավորապես պետական կապիտալ ներդրումների, պետական գնումների և երաշխիքների կիրռաման բազմապատկչի էֆեկտի արդյունքում երկրի ՀՆԱ-ն 2010թ. կաճի 1%-ով, 2011թ.` 2.6%-ով, իսկ 2012թ.` 3.8%-ով: Բազային տարբերակը ենթադրում է նաև, որ բյուջեի պակասուրդ 2010թ. կկազմի ՀՆԱ-ի 6.5%-ը, 2011թ.` 4%-ը, իսկ 2012թ.` 3%-ը: Նշենք, որ Տնտեսական զարգացման նախարարությունը հենց այս սցենարն է առաջարկում հիմք ընդունել 2010-2012թթ. բյուջեի նախագծի մշակման ժամանակ:

Տնտեսության զարգացման պահպանողական սցենարով նախատեսվում է տնտեսության ստագնացիա, որը պայմանավորված կլինի ներդրումային պահանջարկի, ներառյալ նաև պետական ներդրումների շարունակական անկմամբ, և կուղեկցվի սպառողական պահանջարկի և պաշարների դանդաղ աճով: Այս սցենարով կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն 2010թ. կաճի  0.1%-ով, 2011թ.` 1.5%-ով, իսկ 2012թ.` 3.2%-ով: Պահպանողական սցենարով նախատեսվում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, ինչի արդյունքում 2010թ. պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5%-ը, 2011թ.` 3%-ը, իսկ 2012թ.` 2%-ը:

Այս երկու` լավատեսական և պահպանողական սցենարներն էլ ենթադրում են նավթի գների ցածր մակարդակ, մասնավորապես կանխատեսվում է, որ 2010թ.  նավթի մեկ բարելի դիմաց միջին գինը կկազմի 55 դոլար, 2011թ.` 56 դոլար, իսկ 2012թ.` 57 դոլար:

Տնտեսական զարգացման նախարարությունը մշակել է նաև լրացուցիչ երրորդ` նավթային սցենար, որը ենթադրում է տնտեսության առողջացում` համաշխարհային շուկայում նավթի գների աճով պայմանավորված: Թե այս սցենարի դեպքում տնտեսական ինչ ցուցանիշներ կգրանցվեն և ՀՆԱ-ի աճը որքան կկազմի, նախարարությունից չեն հրապարակում: Այս սցենարը ենթադրում է, որ ռուսական Urals նավթի գինը մեկ բարելի դիմաց 2010թ. կկազմի 60 դոլար, 2011թ.` 70 դոլար, իսկ 2012թ. `77 դոլար:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2