ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ – «ՆԱԲՈՒԿՈ» ԾՐԱԳԻՐԸ ԿԱՊԱՀՈՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն վստահություն է հայտնել, որ նոր գազամուղի կառուցման «Նաբուկո» ծրագիրը կապահովի ոչ միայն Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայի, այլ նաև Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը: Այս մասին Բարոզոն հայտարարել է այսօր Անկարայում միջպետական համաձայնագրի կնքման արարողության ժամանակ, երբ «Նաբուկո» ծրագրի անդամ հինգ երկրների միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որին մասնակցել են Թուրքիան, Ավստրիան, Բուլղարիան, Բելգիան և Ռումինիան:
Հիշեցնենք, որ «Նաբուկո» ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը, և կապահովի բնական գազի մատակարարում Եվրոպական երկրներին: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան և Ավստրիան: