Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
13/07/2009 18:59
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

Լոռու մարզի Հաղպատի վանքի տարածքում հուլիսի 11-ին «Ճանաչեք hայկական հուշարձանները» 2009 թվականի ծրագրի շրջանակներում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ ԱՄԱՓ մշակութային հասարական կազմակերպության կողմից տեղադրվել են բացօթյա բազմալեզու վահանակներ: Հաղպատի վանքը ծրագրում ընդգրկված վեցերորդ պատմամշակույթային ժառանգությունն է, 1996 թվականից գրանցված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Վահանակների ներկայացման ժամանակ Հաղպատի վանքի «Համազասպի գավիթում» երեխաների երգչախմբի կատարմամբ հնչել են շարականներ, այնուհետեւ ներկայացվել են Սայաթ-Նովայի ստեղծագործություններից: Ապա կատարվել է ծառատունկ ծրագրի հովանավորների մասնակցությամբ:

Վահանակների եւ ուղեցույցների տեղադրման նպատակը Հայաստանի պատմամշակութային եւ բնական հուշարձանների ճանաչմանը, այցելուների գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաեւ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է:

ԱՄԱՓ-ի 2009 թվականի ծրագրում ընդգրկվել է եւս 14 հնավայր, այդ թվում` Քարահունջը, Ամբերդը, Գեղարդը, Տաթեւի վանքը եւ կիրճը, Սեւանավանքը, Գոշավանքը եւ այլն: Նշվելու է Հայաստանի Մետաքսի ճանապարհը` Վրաստանից մինչեւ Իրան:

ԱՄԱՓ-ի 2008 թվականի ծրագրի ընթացքում բազմալեզու տեղեկատվական վահանակներ եւ ճանապարհային ցուցանակներ տեղադրվել են Գառնիում, Գյումրիի պատմական միջուկում, Զվարթնոցում, Խոր Վիրապում եւ Նորավանքում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, USAID/CAPS-ի եւ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի կողմից:
Հաղպատի վանքը եղել է ժամանակի խոշոր հոգեւոր, մշակութային եւ կրթական կենտրոններից մեկը: Մեծ համբավ է վայելել վանքի հարուստ ձեռագրատունը. 18-րդ դարում որպես կրոնավոր վանքում ապրել է հայտնի աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովան: Սբ. Նշան եկեղեցուց հյուսիս վանահայր Համազասպը կառուցել է հոյակերտ մի գավիթ` Հայաստանում ամենամեծը: Հաղպատի վանականների գրչին է պատկանում մագաղաթյա «Հաղպատի Ավետարանը»:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52