ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 2.12-2.46% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 14/07/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են 2.12-2.46% սահմաններում: Արդյունաբերական Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 2.25%-ով և կազմել 8330.16 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը գրանցել է 2.46% աճ և սահմանվել 900.78 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների NASDAQ ինդեքսն աճել է 2.12%-ով և կազմել 1793.21 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսների աճը պայմանավորված է ԱՄՆ տնտեսության մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ վերլուծաբանների դրական կանխատեսումներով: