Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
DST ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է FACEBOOK-Ի ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
14/07/2009 12:14
Կիսվել

DST ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է FACEBOOK-Ի ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ

Ինտերնետային ռուսական Digital Sky Technologies (DST) ընկերությունն առաջարկել է Facebook սոցիալական ցանցի իր համասեփականատերերին թողարկել 100 մլն դոլար ընդհանուր արժողությամբ սովորական բաժնետոմսեր, և եթե Facebook-ի բաժնետերերը ընդունեն DST ընկերության առաջարկն, ապա սոցիալական ցանցում ընկերության մասնաբաժինը կհասնի 3,5%-ի: Ոչ պաշտոնական աղբյուրների հավաստմամբ DST ընկերությունը մտադիր է ձեռք բերել Facebook սոցիալական ցանցի բոլոր սովորական բաժնետոմսերը, որոնք օպցիոնային ծրագրերի շրջանակներում անցել էին Facebook Inc ընկերության աշխատակիցներին, և յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի դիմաց ընկերությունը պատրաստ է վճարել 14,77 դոլար:

DTS ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին: Ընկերությանն են պատկանում ռուսական և արտասահմանյան մի շարք առաջատար ինտերնետ կայքերի մասնաբաժիններ, մասնավորապես ընկերության վերահսկողության տակ են գտնվում Mail.ru-ն, «Одноклассники»-ին (էստոնական Forticom-ի միջոցով),  «В контакте» սոցիալական ցանցը, ինչպես նաև DST-ին են պատկանում համակարգչային խաղերի Astrum Online Entertainment ընկերությունը և OE Investments ընկերությունը:

Ինչպես «Բիզնես 24»-ն արդեն տեղեկացրել է, DST ընկերության չորրորդ գործընկերը կդառնա Goldman Sachs բանկի գործադիր տնօրեն հայազգի Վերդի Իսրաելյանը, ով կստանա ընկերության բաժնետոմսերի մինորիտար փաթեթ: Վերդի Իսրաելյանը կղեկավարի DST -ի ռուսաստանյան ակտիվները:

AMP
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88