
ԳԵՆԱԴԻ ՄԵԼԻՔՅԱՆ – ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱՆԿՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳԻՍՏ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ
Ռուսաստանի բանկի նախագահի առաջին տեղակալ հայազգի Գենադի Մելիքյանը հայտնել է, որ վերջին օրերին գրանցված ռուբլու փոխարժեքի անկմանը պետք է հանգիստ վերաբերվել: Նա այն կարծիքն է հայտնել, որ էական տարբերություն չի լինի, եթե դոլարը սահմանվի ոչ թե 31-32 ռուբլի, այլ 33-35 ռուբլի: Գ. Մելիքյանը նշել է, որ ռուբլու փոխարժեքի արձանագրված նվազումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի և արտահանվող այլ ապրանքների գների տատանումներով, ինչպես նաև դա ռուսական տնտեսության թուլության դրսևորում է: Որպես ռուսական տնտեսության թուլության հիմնական պատճառ Գ. Մելիքյանը նշել է տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը և միջազգային արժութային շուկաներից մեծ կախվածությունը: