ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր հումքային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են: Լոնդոնի InterContinental Exchange Futures Europe բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 3,67%-ով (2,23 դոլար) և կազմել 63,09 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 3,33%-ով (2,02 դոլար) և կազմել 61,54 դոլար: