Բլոգ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հայաստանում անցած 6 օրում գրանցվել է 20 երկրաշարժ
10/03/2016 14:58
Կիսվել

Հայաստանում անցած 6 օրում գրանցվել է 20 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 20 երկրաշարժ, որից 19-ը՝ Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, թույլ երկրաշարժերի պարսը գրանցվել մարտի 4-ից մինչև 5-ը, տեղական ժամանակով ժամը 11:03-03:24-ը, 1-ից մինչև 2 բալ ուժգնությամբ (0.1-ից – 1.6 մագնիտուդ):  Մարտի 9-ին Վանաձոր քաղաքից 14 կմ դեպի հարավ գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 3-4 բալ (մագնիտուդ 2.7): Երկրաշարժը, մասնավորապես, զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում՝  2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Մարտի 2-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Խոյ քաղաքից 52 կմ դեպի արևմուտք: Նույն օրը Վրաստանի Դմանիսի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) երկրաշարժ: Մարտի 3-ին Թուրքիայում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) ստորգետնյա ցնցում՝ Վան քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով: Հաջորդ օրը Թուրքիա-Վրաստան սահմանային գոտում՝ Արդահան քաղաքից 57 կմ դեպի հյուսիս-արևելք, գրանցված երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ (մագնիտուդ 1.8):

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2