Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Կասպերսկի. Աշխարհում 2022-ին պահպանվել է մոբայլ սպառնալիքների ակտիվության անկման միտումը
28/03/2023 12:01
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհում 2022-ին պահպանվել է մոբայլ սպառնալիքների ակտիվության անկման միտումը

«Կասպերսկի» ընկերության մոբայլ լուծումները 2022-ին հայտնաբերել են վնասաբեր կամ անցանկալի ծրագրերի տեղադրման 1 661 743 փաթեթներ, ինչը 1 803 013-ով պակաս է նախորդող տարվա ցուցանիշից։ Ընկերության տվյալներով՝ 2020-ի աճից հետո հայտնաբերվող տեղադրման փաթեթների քանակն աստիճանաբար անկում է ապրում։ Մոբայլ գրոհների քանակը 2021-ի երկրորդ կեսի անկումից հետո կայունացել է և ամբողջ 2022-ի ընթացքում պահպանվել մոտավորապես նույն մակարդակի վրա։

Նշվում է, որ Malware դասի մոբայլ սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի մասնաբաժնով անցյալ տարի առաջատար է դարձել Չինաստանը (17,70%), որին հաջորդել են Սիրիան (15,61%) և Իրանը (14,53%):

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2022-ին մոբայլ օգտատերերի վրա ամենաշատ գրոհներն իրականացվել են վնասաբեր ծրագրերի օգտագործմամբ (67,78%)։ Ընդ որում, գովազդային հավելվածների (Adware) և RiskWare դասի հավելվածների կիրառմամբ գրոհների մասնաբաժինն աճել է, համապատասխանաբար, մինչև 26,91% (2021-ի 16,92%-ի դիմաց) և 5,31% (2021-ի 2,38%-ի դիմաց)։

2022-ին «Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 196 476 փաթեթ, ինչը կրկնակի գերազանցում է 2021-ի ցուցանիշը և առավելագույնն է վերջին վեց տարիների ընթացքում: Թեև 2022-ին վնասաբեր ծրագրերի տեղադրման փաթեթների թիվն աճել է, մոբայլ բանկային տրոյացիների գրոհների քանակը շարունակում է նվազել՝ 2020-ի կտրուկ աճից հետո: Անցյալ տարի ամենից շատ մոբայլ բանկային տրոյացիները գրոհել են Իսպանիայի (1,96%), Սաուդյան Արաբիայի (1,11%) և Ավստրալիայի (1,09%) օգտատերերին:

Հայտնաբերվել է նաև մոբայլ շորթող տրոյացիների տեղադրման 10 543 փաթեթ, ինչը 6 829-ով պակաս է 2021 թվականի ցուցանիշից: Մոբայլ շորթող տրոյացիների գրոհների քանակը նույնպես շարունակել է անկում ապրել, որը չի դադարում 2021-ի վերջից։ Մոբայլ շորթող տրոյացիների գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը 2022-ին եղել է Չինաստանում (0,65%), Եմենում (0,49%) և Ղազախստանում (0,36%)։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45