ԱՐՄԱՎԻԱ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ «ISG» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Արմավիա» ավիաընկերությունն այսօր համագործակցության պայամանգիր կնքեց «ISG» ապահովագրական ընկերության հետ: Ըստ այդմ` Եվրոպական ցանկացած երկիր մեկնելու դեպքում ավիաընկերության ուղեւորների տուրիստական ապահովագրական վճարը կզեղչվի 10 տոկոսի չափով:
«ISG» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Մարտիրոսյանն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում նշեց, որ «ISG»-ն համագործակցում է «SOS International» միջազգային կազմակերպության հետ, որը նույնպես կարող է աջակցել «ISG»-ի ծառայություններից օգտվողներին: Նա հույս հայտնեց, որ կողմերի համար ակցիան շահավետ կլինի:
«ISG»-ն համագործակցում է Հայաստանի 10-ից ավելի բանկերի, նաեւ խոշոր ձեռնարկությունների եւ ընկերությունների հետ: