
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ՄՏՍ ԿՈՆԵԿՏ» E156G
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ ընկերության սպասարկման կենտրոններում այսուհետև կարելի է ձեռք բերել նաև նոր «ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդելի մոդեմը: 3.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող այս մոդեմը համատեղելի է նաև Linux օպերացիոն համակարգի հետ և SD քարտի տեղադրման և արտաքին անտենայի միացման հնարավորություն է ընձեռում:
«ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդեմի արժեքը 30000 դրամ է:
Մոդեմը կարելի է ձեռք բերել Երևանի, Գյումրիի և Վանաձորի բոլոր սպասարկման կենտրոններում: