Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՇՈՒՐՋ 300 ՄԼՆ ԴՐԱՄ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ
09/09/2009 17:54
Կիսվել

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՇՈՒՐՋ 300 ՄԼՆ ԴՐԱՄ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ

«Ամերիաբանկ»-ն ավարտել է տեխնիկական վերազինման հիմնական աշխատանքները, որոնք սկսել էր դեռևս 2008թ. հոկտեմբեր ամսից` ներդնելով շուրջ 300  մլն ՀՀ դրամ:
Ինչպես նշվում է «Բիզնես 24»-ին տրամադրված հաղորդագրության մեջ, օրեցօր ավելանում է բանկի հաճախորդների բազան. նախատեսվում է նաեւ ընդլայնել  մասնաճյուղերի ցանցը Հայաստանի մարզերում, և հաճախորդների համար միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ սպասարկման ապահովումը ենթադրում է ժամանակակից լավագույն տեխնիկական միջոցների առկայություն: 

Այդ նպատակով դեռևս 2008թ. մարտ ամսին մշակվել է բանկի տեխնիկական վերազինման նախագիծը, որի հիման վրա իրականացվել են սարքավորումների ձեռք բերումը և բանկի նոր տարածքում տեղեկատվական ներքին ցանցի կառուցումը:

Հիշյալ նախագծի հիման վրա բանկը հայտարարել է մի քանի մատակարարման մրցույթ, և  հաղթող ընկերությունները մատակարարել են բանկին մոտ 80 անվանում արդիական սարքավորում, այդ թվում` IBM սերվերներ, Dell համակարգիչներ, Cisco ցանցային սարքավորում և այլն: Ի թիվս IBM սերվերների` ձեռք են բերվել IBM Rack և Blade սերվերներ և Storage-ներ և այլ ժամանակակից սարքավորումներ: Բանկի նոր տարածքում կառուցված ներքին տեղեկատվական ցանցը համապատասխանում է միջազգային չափանիշներին և իրականացված է Molex PM Cat 6e բաղադրամասերով և մալուխներով` 25 տարվա երաշխիքով: Ապահովվել է բանկի պահուստային կենտրոնի ստեղծումը, որը կազմակերպվել է նույն սարքավորումներով, ինչ հիմնականը, իսկ երկու սերվերային կենտրոնների միջև կապն ապահովվել է սեփական օպտիկական մալուխով: Դա հնարավորություն է տալիս ապահովել բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի անընդմեջ և անխափան աշխատանքը on-line ռեժիմով:

Բանկի մասնագետները վերապատրաստվել են IBM, Cisco, Molex PM, Microsoft ընկերություններում և ստացել համապատասխան վկայականներ: 

Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08