Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
«ԱՄԵՐԻԱ» ԵՎ «BRECKENHILL» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
10/09/2009 18:34
Կիսվել

«ԱՄԵՐԻԱ» ԵՎ «BRECKENHILL» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ամերիա» ՓԲԸ-ն կանադական Breckenhill ընկերության հետ համատեղ մշակում է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի ռազմավարությունը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին «Ամերիա»-ի լրատվական բաժնից, 2009թ. հունիսին կնքվել է եռակողմ պայմանագիր «Ամերիա» ՓԲԸ-ի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ ՀՀ ֆինանսների նախարարության միջեւ` «ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի ռազմավարության մշակում» ծրագրի իրականացման նպատակով, որն իրագործում են «Ամերիա» եւ «Breckenhill» ընկերությունները: Ծրագրի ֆինանսավորման հիմնական մասն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից, իսկ ՀՀ կառավարությունը ստանձնել է ծրագրի համաֆինանսավորումը:

Ծրագիրը նպատակ ունի զարգացնել ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը` խոր և մանրամասն վերլուծության ապահովման, հեռանկարային զարգացման ուղղությունների հստակ սահմանման, ռազմավարական խնդիրների լուծման մեխանիզմների ապահովման միջոցով: Մշակվող ռազմավարությունն ուղղված է համակարգի կայացմանը, ծառայողների համապատասխանեցմանը առաջադրվող պահանջներին, անհրաժեշտ ուսուցողական համակարգերի եւ մեխանիզմների մշակմանը եւ կատարելագործմանը:

Նախատեսված է աշխատանքներն իրականացնել մեկ տարվա ընթացքում, 4 փուլով: 1-ին փուլում պետք է իրականացվի քաղաքացիական ծառայության համալրման համակարգի ընթացակարգերի ուսումնասիրություն եւ վերլուծություն, 2-րդ-ում` qաղաքացիական ծառայության ատեստավորման համակարգի ընթացակարգերի ուսումնասիրություն եւ վերլուծություն: 3-րդ փուլում պետք է ուսումնասիրվեն եւ վերլուծվեն քաղաքացիական ծառայության վերապատրաստումների համակարգի ընթացակարգերը: 4-րդ փուլում պետք է մշակվի քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման ռազմավարությունը` ներառյալ վերապատրաստումների համակարգը:  
«Ամերիա» եւ «Breckenhill» ընկերություններն արդեն իրականացրել են սկզբնական փուլի աշխատանքները ու ներկայացրել սկզբնական փուլի հաշվետվության նախագիծը:

«Ամերիա»-ն Հայաստանում գրանցված մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների խումբ է, որի նպատակն է` հանրային կառավարման, պետական հատվածի բարեփոխումների, պետական եւ կորպորատիվ արժեթղթերի, վերակազմավորման, միաձուլումների եւ ձեռքբերումների, իրավաբանական պատշաճ ուսումնասիրության, ուղղակի եւ պորտֆելային ներդումների, բիզնեսի պլանավորման եւ ֆինանսական կառավարման, նախագծերի կառավարման, նախագծերի ու կազմակերպությունների աուդիտի եւ այլ ոլորտներում խորհրդատվական եւ ապահովագրական ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը:

«BRECKENHILL»-ը խորհրդատվական ծառայությունների ոլորտում մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է ուսումնասիրությունների, ստուգումների, տեղեկատվության պահպանման եւ գաղտնիության աուդիտի եւ գնահատման, ինչպես նաեւ ներքին աուդիտի, գործունեության արդյունքների աուդիտի եւ ՏՏ անվտանգության աուդիտի ծառայություններ: Ընկերությունը նաեւ առաջարկում է վերոնշյալ ոլորտներում համապատասխան ռազմավարական եւ ուսուցողական ծառայություններ: Ունի մի շարք փոխկապակցված եւ պրոֆեսիոնալ գործընկերներ: Հաճախորդների բազան ընդգրկում է տարբեր երկրների պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչներ: Ընկերության աշխարհագրական ծածկույթը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Նորվեգիան, ասիական երկրները եւ Ավստրալիան:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90