Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՃԳՆԱԺԱՄ. ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՄՈՏ 50 ՏՈԿՈՍՈՎ
10/09/2009 19:21
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ. ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՄՈՏ 50 ՏՈԿՈՍՈՎ

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը գրեթե չի ազդել  Երեւանի կոնյակի գործարանի աշխատանքային ռիթմի վրա, այստեղ աշխատողների թվաքանակն ու աշխատավարձերը ոչ միայն չեն նվազել, այլ ընդհակառակը` աճել են: Գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ գործարանը շարունակում է նաեւ իր աշխատողներին  օժանդակել անհրաժեշտ սոցիալական փաթեթով, բժշկական եւ այլ պատահարների հետ կապված ապահովագրությամբ: Ճգնաժամը չի ձախողել նաեւ գործարանի կողմից իրականացվող նախագծերը. արդեն հոկտեմբերին ըստ նախատեսվածի Տավուշի մասնաճյուղում շահագործման կհանձնվի թորման նոր արտադրամասը, որի համար ընկերությունը կատարել է շուրջ 50 մլն դրամի ներդրում: Նոր արտադրամասը, որն արդեն կահավորվել է միջազգային չափորոշիչներին  համապատասխան, հնարավորություն կտա թորել բարձրորակ սպիրտներ` զարգացնելով ու խթանելով տարածաշրջանի խաղողագործությունը:       

Սակայն ճգնաժամի հետեւանքով նվազել են գործարանի մի շարք ցուցանիշեր. այս տարվա հուլիսի 1-ից մեկնարկած 2009-2010 թթ. ֆինանսատնտեսական տարվա առաջին երկու ամիսների տվյալներով` ընկերությունում արձանագրվել է  արտադրության մոտ 50 տոկոս անկում, որը թույլ չի տվել հասնել տարեսկզբից ակնկալվող շուրջ 18 տոկոս աճի ցուցանիշներին: Այնուհանդերձ, ընկերության ղեկավարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում: Բացը լրացնելու համար 2009-2010թթ. ֆինանսական տարում ընկերությունը կգործի ավելի ինտենսիվ եւ ագրեսիվ` թափանցելով եւ գրավելով նոր շուկաներ` ինչպես եվրոպական, ասիական, այնպես էլ աֆրիկյան  երկրներում:

Գործարանի այս տարվա շահույթը նախորդ տարիներից քիչ է` 17 մլրդ դրամ, սակայն գործարանն ամեն ինչ արվում է, որ «Արարատ»-ը ոչ միայն պահպանի, այլեւ ամրապնդի Հայաստանի կարեւորագույն խորհրդանիշի իր դիրքերը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52