ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՆԵՐԴՐՎԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿ
Վիվասել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր` կանխավճարային և հետվճարային, բաժանորդները հնարավորություն են ստանում անվճար օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների միասնական ցանկից:
Այսուհետև *130# կոդը հավաքելիս` բաժանորդներին առաջարկվում է ծառայությունների ցանկը, ինչը թույլ է տալիս ընտրել անհրաժեշտ ծառայությունը և պարզապես հետևել հրահանգներին: Այս ցանկի շնորհիվ ծառայությունների կոդերը մտապահելու անհրաժեշտություն այլևս չի լինի: