
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ALO (ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ) ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Կոնվերս բանկ»-ից տեղեկացնում են, որ այսուհետև բանկում հնարավոր է կատարել նաև Վիվասել-ՄՏՍ-ի ALO կանխավճարային քարտերի լիցքավորման վճարներ: Վճարի համար նվազագույն շեմ սահմանված չէ. այն կարող է սկսվել 100 դրամից, բայց ոչ ավել, քան 90000 ՀՀ դրամը /դա քարտի վրա ընդհանուր գումարի չափն է/: Գումարը վճարելուց հետո 1-3 րոպեի ընթացքում հաճախորդը կստանա SMS հաղորդագրություն լիցքավորումը հաստատելու մասին: