ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ – ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ից տեղեկացանում են, որ վերանայվել են բանկում գործող բոլոր ժամկետային ավանդների տոկոսադրույքները: Այժմ բանկում ֆիզիկական անձանց համար գործում են ԱՇՆԱՆԱՅԻՆ-2009, ԱՎԱՆԳԱՐԴ +, ԲԱԶՄԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ +, ՇԱՀԱՏՎԵՏ+, ՈՒՆԻՎԵՐՍԱԼ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ և ԱՆՀԱՏԱԿԱՆ ժամկետային ավանդատեսակները:
Իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների պայմանները և տոկոսադրույքները սահմանվում են` պայմանագրային հիմունքներով: Իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների տարեկան տոկոսադրույքը սահմանվում է` 1%-ի չափով:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի ժամկետային ավանդների պայմանների կարող եք ծանոթանալ բանկի կայքէջում: