«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԵՎ «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ
Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջեւ հոկտեմբերի 12-ին ստորագրվել է ցանցերի փոխկապակցման մասին պայմանագիր: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, պայմանագրով նախատեսվում են երկու օպերատորների ցանցերի կապակցման կոմերցիոն եւ տեխնիկական պայմանները:
Ընկերությունների գլխավոր տնօրենները հայտարարել են, որ բանակցությունները անցել են կառուցողական եւ գործընկերային մթնոլորտում ու հույս են հայտնել, որ կշարունակեն համագործակցությունը արդյունավետ եւ առողջ մրցակցության մեջ: «Օրանժ Արմենիան» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը այժմ սկսելու են փոխկապակցման տեխնիկական փորձարկումը: