
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «GOOD'OK». ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ
Վիվասել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ից փոփոխություններ են մտցվելու «GOOD’OK» ծառայության տրամադրման կարգում: Ընկերության բաժանորդներն այլևս ստիպված չեն լինի ամեն անգամ երկարացնել ձեռք բերած մեղեդու վավերականության ժամկետն այն պահպանելու համար: Մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում վավերականության ժամկետի վերջին օրը այն կերկարացվի ավտոմատ կերպով, որի դիմաց Ձեր հաշվից կգանձվի մեղեդու արժեքը:
Այն հաճախորդները որոնք չեն ցանկանում, որպեսզի վավերականության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվի, 133 կարճ համարին պետք է ուղարկեն STOP*մեղեդու կոդը: