
ԱՐՄԱՎԻԱ – ԵՐԵՎԱՆ-ՑՅՈՒՐԻԽ ՉՎԵՐԹԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ 4 ԱՆԳԱՄ
Արմավիայից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ից սկսած ընկերության կողմից իրականացվող Երևան-Ցյուրիխ-Երևան չվերթի պարբերականությունը կաճի և այն կիրականացվի շաբաթական 4 անգամ: Իսկ Արմավիայի և շվեցարական Swiss International Airlines ավրաընկերության համագործակցության շնորհիվ Երևանից թռչող ուղևորները իրենք ճանապարհը կարող են շարունակել դեպիԵվրոպայի ալյ քաղաքներ` Բարսելոնա, Մադրիդ, Լոնդոն, Մանչեստեր, Դուբլին, Վիեննա, Կոպենհգեն և այլն: