Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԱԶԴԱՐԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
05/11/2009 18:18
Կիսվել

«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԱԶԴԱՐԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Հայաստանում այսօր ազդարարվեց շարժական կապի ծառայություններ մատուցող «Օրանժ-Արմենիա» ընկերության գործունեության մեկնարկը: Հայաստանի 500 քաղաք եւ գյուղ այսօր արդեն ներգրավված են «Օրանժ»-ի կողմից մատուցվող ծառայությունների ցանցում, կօգտվեն բջջային կապից, 2G, 3G եւ 3G+ ծառայություններից: Այսօրվանից կբացվեն եւ կգործեն «Օրանժ»-ի 13 խանութները, 3 հազար վաճառակետերը եւ ֆրենչայզինգի գործընկերների եւս 30 խանութները: Կներդրվեն վճարումների տարբեր եղանակներ` առցանց, բանկերի, վերալիցքավորումների միջոցով եւ այլն: Երկու շաբաթ առաջ հայտարարված ցանկալի համարների գրանցման գործընթացի արդյունքում արդեն 70 հազար համար է գրանցվել: Դրանք կարող են ակտիվացվել հաջորդ շաբաթվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

Եվրոպայում երրորդ օպերատորը համարվող, աշխարհի 130 երկրներում ներկայություն ունեցող «Օրանժի» հայաստանյան ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ Հայաստանը դառնում է 31-րդ երկիրը «Օրանժի» ընտանիքում: Հայաստանում ստեղծված 300 նոր աշխատատեղերն ավելանում են ողջ աշխարհում ընկերության ստեղծած 183 հազար աշխատատեղերին: «Ֆրանս տելեկոմ» խմբի անդամ «Օրանժ-Արմենիա» ընկերությունը երկրում մոտ 100 միլիոն եվրո ներդրումներ է կատարել:

Բ.Դյութուայի խոսքերով` յուրաքանչյուր ներդրում ուղղված է արժեքի ստեղծմանը ոչ միայն ներդրողի համար, այլ այն երկրի, որտեղ գործելու է: «Մենք Հայաստանում դառնում ենք նոր դերակատար մեր արժեքներով, ստեղծած աշխատատեղերով: Մենք նպատակ ունենք փոխակերպել հեռահաղորդակցության շուկան եւ դառնալ բաժանորդի ամենասիրելի օպերատորն ու բրենդը: Հայաստանն ու Ֆրանսիան միավորում են հատուկ հարաբերությունները: Մեր այս մուտքով մենք ծառայելու ենք նաեւ Ֆրանսիայի մեծաթիվ հայկական համայնքին»,-նշեց Բ.Դյութուան: Նա Հայաստանում «Օրանժ»-ի գործունեության հինգ հիմնական սկզբունքները համարեց գերարագ ինտերնետի ապահովումը, նորարարական ապրանքների եւ ծառայությունների առաջարկումը, լավագույն սակագները, շատ լավ սպասարկումը եւ բջջային գերարագ ինտերնետի ներմուծումը:

«Օրանժը» Հայաստանում գործող մյուս օպերատորներից տարբերվելու է նորարարությամբ` աշխարհում գործող իր հետազոտական լաբորատորիաների եւ նոր տեխնոլոգիաների ներմուծման միջոցով: «Բիլայն»-ին եւ «ՎիվաՍել»-ին ընկերությունը լուրջ մրցակից է համարում եւ հարգանքով է վերաբերվում նրանց աշխատանքին, որի շնորհիվ Հայաստանում շուկան բավական լավ մակարդակի է հասել, սակայն տեղ կա նաեւ «Օրանժի» գործունեության համար:

Բ.Դյութուան շնորհակալություն հայտնեց նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին` աջակցության համար:

Ընկերությունը Հայաստանում ցանկանում է արմատավորել անհատական, բջջային ինտերնետի ծառայությունը, որը կհամապատասխանի յուրաքանչյուրի կարիքներին: Նա հավաստիացրեց, որ մեկամյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ «Օրանժ-Հայաստանի» աշխատակիցներն ստեղծել են ամուր ցանց: «Մենք Հայաստանի շուկայում մեծ պարտավորություն ենք ստանձնել: Հանրապետության տարածքում 80 տոկոս ծածկույթն արդեն ապահովված է, սակայն մենք աճի մեծ հնարավորություններ ենք տեսնում»,-վստահեցրեց Օ.Սուանտինին:

«Օրանժ-Արմենիա»-ն կառաջարկի չորս հիմնական ծառայություններ` կանխավճարային «Խոսենք», բաժանորդագրային «Ամեն ամիս», «Օրանժ-բիզնես» եւ «Օրանժ-ինտերնետ»: «Խոսենք»-ն առաջարկում է պարզ կանխավճարային սակագնային պլաններ, որոնցից յուրաքանչյուրում բաժանորդները կարող են գտնել հատուկ 5 դրամ/րոպե սակագինը:

«Ամեն ամիս» առաջարկը կպահանջի ամսական բաժանորդագրություն, որն ամբողջովին կօգտագործվի զանգեր կատարելու եւ այլ ծառայություններից օգտվելու համար: Ա.Մկրտչյանի խոսքերով` այս ծառայությունը համատեղում է կանխավճարային եւ հետվճարային ծառայությունների բոլոր առավելությունները` կրեդիտով խոսելու հնարավորություն, նվազող սակագներ, յուրքանչյուր ամիս 1000 եւ ավելի անվճար խոսելաժամանակ ցանցի ներսում: Նոյեմբերի 10-ից կգործեն զեղչեր հեռախոսների համար, եթե դրանք ձեռք են բերվում ամսական բաժանորդագրության հետ միասին: «Ամեն ամիս»-ը լավագույն լուծում է ընտանիքների համար, քանի որ կարելի է մեկ հաշվին կցել մինչեւ 10 հեռախոսագիծ, իսկ ընդհանուր հաշիվը կարող է վճարվել ընտանիքի ցանկացած անդամի կողմից:

«Օրանժ-բիզնես»-ը թույլ կտա միաժամանակ մեկ համարից կատարել եւ գործնական եւ անձնական զանգեր. կարիք չկա այլեւս մի քանի հեռախոս ունենալ: Հատուկ աշխատակիցը հոգ կտանի հաճախորդ ընկերության մասին:

Ինտերնետն առաջարկվում է «Հիմա» մոդեմի կամ «Ֆայլբոքս» սարքի միջոցով` մինչեւ 7,2 Մբ/վրկ արագությամբ: Ինտերնետը կապահովվի «Օրանժ-Արմենիայի» սեփականությունը համարվող օպտիկամանրաթելային նոր մալուխով, որը ձգվում է Երեւանից Իրանի տարածքով դեպի Եվրոպա: «Այն մեզ կկապի աշխարհի հետ: Մենք այսօրվա դրությամբ արդեն մեծ հզորություններ ունենք»,-ասաց Բ.Դյութուան:

Հնարավոր է իրականացնել միջազգային ուղիղ զանգեր ձայնի բարձր որակով եւ հրաշալի սակագներով` սկսած 15 դրամից: Հեռախոսահամարները ձեռք են բերվում անվճար: Մեկնարկի օրվանից «Օրանժ»-ը ռոումինգ կապահովի 130 երկրում: «Օրանժ»-ն իր համաշխարհային գործընկերության շնորհիվ Հայաստան կբերի «iphone»-ը:

Նշենք, որ Հյուսիսային պողոտայում բացվեց «Օրանժ»-ի առաջին խանութը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01