Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՆ ԱՅՑԼԵԼ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ
19/11/2009 19:03
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՆ ԱՅՑԼԵԼ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր, Դանիել Վարուժանի անվան դպրոցի մի խումբ սաներ այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

Դ. Վարուժանի անվան դպրոցը 2008 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` 150 երկրներում «Դարձ դեպի դպրոցը» խորագրով անցկացված համաշխարհային դասին մասնակցելու և հաղթելու համար:

Ճիշտ ռազմավարության և կառավարման քաղաքակիրթ մշակույթի ընտրությունը կայուն առաջընթացի իրական ճանապարհն է, որին էլ գործունեության հենց սկզբից նախապատվություն է տվել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Նման մոտեցումը ենթադրում է  աշխատակիցների և հասարակության  հանդեպ պատասխանատվություն և պարտավորություններ ստանձնելու պատրաստակամություն:

Ինչպես է ՎիվաՍել-ՄՏՍ-ը կիրառում կառավարման այդ մոդելը և որքանով է հաջողում հնարավոր բարդությունները շրջանցելու հարցում: Այս և այլ հարցերի մեկնաբանություններ աշակերտները լսեցին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից:

«Զարգացման ձգտող  որևէ ընկերություն պետք է պատրաստ լինի նորարարությունների: Եթե կազմակերպությունը  հաջողի նաև աշխատանքային  առողջ միջավայր ստեղծելու հարցում, ապա վստահ եղեք, որ բոլոր մարտահրավերները կլինեն հաղթահարելի, իսկ առաջընթացը` իրական: Դուք եք մեր ապագան:  Ձեզանից շատերը տարիներ անց կարող են ստանձնել որևէ օղակ կառավարելու պատասխանատվություն: Կարևորը, որն անհրաժեշտ է իմանալ` ընկերության ներսում արժեքային ճիշտ համակարգի կիրառումն է. հարգանքը, պատասխանատվության զգացումը, նվիրումն ու միմյանց նկատմամբ հոգատարությունը»,- նշեց ընկերության գլխավոր տնօրենը:

Դասախոսությանը հաջորդած քննարկումից հետո, աշակերտները շրջայցով ծանոթացան ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքին` առավել հստակ պատկերացում կազմելով արդյունավետ ու բաց կառավարման մասին:

Միջոցառման ավարտին երեխաները Գլխավոր տնօրենին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքը:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43