ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԲԱՆԿԸ ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ»-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաճախորդների և լավագույն բաժանաորդների միջև անց կացվեց 4-րդ մրցանակային վիճակահանությունը, որն ըստ էության դարձավ հոբելյանական: Արդեն մեկ տարի է, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:
2009թ. հոկտեմբերի 11-ին Հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերում անց կացված խոշոր դրամական մրցանակների հոբելյանական վիճակահանության արդյունքում (յուրաքանչյուր հաղթողին 300 հազարական ՀՀ դրամ) հաղթող ճանաչվեցին միանգամից 6 հավակնորդ` Մարատ Գասպարյանը (ք. Ստեփանավան), Արինա Վարդանյանը (ք. Աբովյան), Գագիկ Մարգարյանը (ք. Էջմիածին), Սուսաննա Կոստանյանը (գ. Այգեստան), Արգամ Հակոբյանը (ք. Սիսիան) և Անդրանիկ Հովհաննիսյանը (ք. Կապան):
Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և նախորդ խաղարկություններից յուրաքանչյուրի ընթացքում մրցանակակիրների թիվը հաստատագրված էր` 4 անձ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք. Երևանը): Հոբելյանական վիճակահանությունը նշանավորվեց նրանով, որ մրցանակակիրների թիվը ավելացավ ևս երկուսով, և ոչ միայն: Խաղարկության բոլոր 6 մրցանակակիրներին ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհեց VTB-Visa Gold վճարային քարտեր: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ 2009թ. նոյեմբերի 24-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում, որտեղ 6 հաղթողներից յուրաքանչյուրին շնորհվեց VTB-Visa Gold նվեր պլաստիկ քարտեր, յուրաքանչյուրի հաշվի վրա 300 հազարական դրամ առկայությամբ, ինչպես նաև հիշարժան վկայագրեր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից: ՎՏԲ-Հայաստան Բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների և ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին և նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին: Այսպիսով, մրցանակների առաջին խաղարկությունից հետո պարբերաբար և ժամանակին վճարումներ իրականացնող բաժանորդների թիվը աճել է ավելի քան 30%-ով: Իր հերթին, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը նշեց, որ –«Տվյալ համատեղ ակցիան հաջող մտածված «պիար» միջոցառումից ժամանակի հետ վերաճեց հաջողված բիզնես նախագծի, գործով ապացուցելով իր արդյունավետությունը: Ելնելով դրանից կարելի է խոսել ոչ միայն նախագծի շարունակման նպատկահարմարության մասին, այլ կողմերի պատրաստակամության պարագայում ակցիան հետագայում ընդլայնելու մասին»:
Հիշեցնենք, որ դրամական մրցանակներով վիճակահանության ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ` համակարգչի պատահական ընտրության հիման վրա: Հերթական, հաշվով 5-րդ ակցիան նախատեսվում է անց կացնել 2010թ. փետրվարին: Խաղարկությանը մասնակցելու համար «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ բաժանորդները պարտավոր են բարեխղճորեն և ժամանակին վճարել բաժանորդային վճարները օգտագործված ջրի դիմաց` համաձայն ջրաչափերի ցուցմունքների: Առաջին երեք խաղարկություններն անց են կացվել 2008թ. հոկտեմբերի 11-ին, 2009թ. փետրվարի 11-ին և հունիսի 11-ին, որոնց հաղթողներ են ճանաչվել` Հռիփսիմե Ժամհարյանը Գավառից, Արևիկ Դավթյանը Էջմիածնից, Ռուբեն Չոլոյանը Բյուրեղավանից, Գրիգորի Հարությունյանը Կապանից, Գեորգի Պետրոսյանը Չարենցավանից, Գագիկ Մարգարյանը Սևանից, Աշոտ Ավակյանը Բերդիկ գյուղից (Արարատյան շրջան), Լիչո Մովսիսյան Կապանից, Ռաֆիկ Բզանյան Արթիկից, Մարտոուն Մելիքսեթյան Աղթալա գոյւղից, Նաիրա Հովհաննիսյան Այգեզարդ գյուղից և Վարշամ Գրիգորյան Կապանից: Հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 300 հազարական դրամ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից և որպես նվեր VTB-Visa պալստիկ քարտ: