Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՅՓՈՍՏ – ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է 0901 ՆՈՐԱՑՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
26/11/2009 18:36
Կիսվել

ՀԱՅՓՈՍՏ – ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է 0901 ՆՈՐԱՑՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

«Հայփոստ Թրաստ Մենեջմենտ»-ի «Հայփոստ-Մարաթոն» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 24-ին վերաբացվեց Արմավիրի նորացված փոստային մասնաճյուղն ու թիվ 0901 փոստային բաժանմունքը: Միաժամանակ նաև մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեծ հումանիստ և գիտնական Լուի Բրայլի ծննդյան 200-ամյակին նվիրված նամականիշ:

Արարողություններին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Հայփոստի գլխավոր տնօրենի պաշտոնկատար Արման Խաչատուրյանը և «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև բարձրաստիճան այլ հյուրեր: Արարողությունը սկսվեց նորացված փոստային մասնաճյուղի և բաժանմունքի օծմամբ, որն իրականացրեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Սրբազանը:

Օծման արարողությունից հետո ներկաներին ողջունեց Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատուրյանը և շնորհավորեց Հայփոստի նորացված փոստային մասնաճյուղի և բաժանմունքի վերաբացման և նամականիշի մարման կապակցությամբ: Խոսելով երկու տարի առաջ կառավարության կողմից հաստատված հավատարմագրային ծրագրի մասին, Արման Խաչատուրյանը նշեց, որ ծրագիրը միտված է Հայփոստը դարձնել ավելի արդիական, մրցունակ և հասանելի: Այնուհետև խոսելով հավատարմագրային կառավարչի առաջիկա ծրագրերի մասին, նա նշեց. «Հավատարմագրային կառավարչի նպատակն է, որ շուտով մենք բոլորս կարողանանք պարծենալ Հայփոստի ոչ միայն արտաքին տեսքով, այլ նաև փոստի վերազինվածությամբ և մեր աշխատակիցների վերապատրաստման աստիճանով: Մենք նաև փորձում ենք կորտրել կարծրատիպերը:Մուտքի դիմաց կառուցված հարթակը նախատեսված ֆիզիկական սահմանափակումներվ անձանց համար վկայում է այն մասին, որ մենք ցանկանում ենք հասանելի լինել նաև նրանց համար»: Իր խոսքի վերջում գլխավոր տնօրենի պաշտոնակատարը կարևորեց նաև հայկական ֆիլատելիայի հաջողությունները և նրա զարգացման միտումները: Շնորհավորելով ներկաներին, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշեց. «Ես շատ հպարտ եմ այսօր այս փոստային բաժանմունքի բացմանը ներկա լինելով ինչպես Հայաստանի քաղաքացի, այնպես էլ որպես կառավարության անդամ: Համոզված եմ, որ այն որակը որն այսօր առկա է Արմավիրի փոստային մասնաճյուղում և բաժանմունքում, շուտով նաև կմատուցվի ամենուր Հայաստանի Հանրապետությունում: Չեմ կասկախում, որ հավատարմագրային կառավարիչը ընկալում է այս կարևորությունը, քանի որ բոլորը Հայաստանի Հանրապետության մարզերում անհամբեր սպասում են նման իրադարձությունների նաև իրենց համայնքներում»:

Իր հերթին, կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց իր գոհունակությունը հավատարմագրային կառավարչի կողմից պարտավորությունները հավուր պատշաճի կատարելու կապակցությամբ և ասաց. «Սա արդեն թվով երկրորդ բաժանմունքն է, որ բացվում է մարզերում և որտեղ նաև իրականացվում է նամականիշի մարում: Դա իսկապես ուրախալի է»:

Միանալով հնչած շնորհավորանքներին, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտնեց իր շնորհակալությունը Էդուարդո Էռնեկյանին` Արմավիրի մարզում իրականացված բոլոր նախաձեռնությունների համար:
 
Հոկտեմբերի 9-ից ի վեր հանրապետության ողջ տարածքում Հայփոստն արդեն վերաբացել է 13 փոստային մասնաճյուղ և բաժանմունք:
 Հիշեցնենք, որ`
 
– Ամբողջությամբ նորոգվել եւ նոր բրենդին են համապատասխանեցվել մասնաճյուղն ու բաժանմունքը:
– Փոխվել եւ նորացվել են ենթակառույցները:
– Տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ:
– Նորացվել է մալուխային համակարգը եւ այլն:

Հայփոստ ՓԲԸ-ն նախատեսում է մինչև տարեվերջ բացել 30-ից ավել նորացված փոստային մասնաճյուղ եւ բաժանմունք հանրապետության ողջ տարածքում: Առաջիկա տարիներին այդ թիվը կհասցվի 250-ի: Առաջիկայում կմեկնարկի կադրերի վերապատրաստման մեծ ծրագիր: Ինչպես նաև կսկսվեն On-Line ցանցի ներդրման աշխատանքները: Հայփոստ-Մարաթոն ծրագիրը միտված է Հայաստանի ազգային փոստային օպերատորի` Հայփոստի, աշխատանքները համապատասխանեցնելու միջազգային նորմերին, ինչպես նաև բարձրացնելու փոստային ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման որակը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08