«ՕՐԱՆԺ»-Ի ՄՈՒՏՔԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի հայտնվելը չի նվազեցրել «ԱրմենՏել»-ի բաժանորդների թիվը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ում խոսքով` երրորդ բջջային օպերատորի մուտքը լուրջ ազդեցություն չի ունեցել ընկերության գործունեության վրա, ավելին` նույնիսկ վաճառքի ծավալները մեծացել են: «Մենք շուկայում բավական հետաքրքիր առաջարկաներ ենք ներկայացնում, իսկ բաժանորդները, համեմատելով տարբեր ընկերությունների ներկայացրած գները, հասկանում են, թե որոնք են ավելի հարմար: Բջջային եւ ինտերնետի կապի ոլորտում մեր ներկայացրած առաջարկությունները բավական որակյալ են եւ մատչելի»,-ասաց Ի. Կլիմկոն: