Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
18/12/2009 19:17
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Օրանժ Արմենիայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Orange-ը կրկնապատկել է իր միջազգային կապուղիների թողունակությունը, որը պայմանավորված է ընկերության` ինտերնետի բաժանորդների օրեցօր բազմապատկվող քանակով, ինչպես նաեւ տվյալների փոխանցման աննախադեպ մեծ ծավալներով:

Միջազգային կապուղիների թողունակության մեծացումը թույլ կտա երկարատև հեռանկարում բաժանորդներին ապահովել բարձրորակ միջազգային ինտերնետ կապով:  

Մշտապես հոգալով բաժանորդներին մատուցվող ծառայությունների բարձր որակի մասին` Orange-ը հետագայում նույնպես արագորեն արձագանքելու է շուկայում ստեղծված պահանջարկին եւ համապատասխան քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեություն երկրների մեծ մասում և սպասարկում է 126 միլիոն բաժանորդի: 2008թ. վերջին Խմբի վաճառքը կազմել է շուրջ 53,5 միլիարդ եվրո (38.1 միլիարդ եվրո` 2009թ. առաջին ինն ամսվա ընթացքում): 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 190 միլիոն հաճախորդ 32 երկրում, որոնցից 128.8 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են, իսկ 13,4 միլիոնը` գերարագ ինտերնետի (ADSL)  բաժանորդներ ողջ աշխարհում: Orange-ը հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկն է. Եվրոպայում երրորդը` բջջային հեռախոսակապի եւ առաջինը` գերարագ ինտերնետի բնագավառում, ինչպես նաեւ ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող աշխարհում առաջին օպերատորը:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12