Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է 200 000-ՐԴ ԲԱԺԱՆՈՐԴԻՆ
03/02/2010 12:49
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է 200 000-ՐԴ ԲԱԺԱՆՈՐԴԻՆ

Orange ընտանիքն օրեցօր մեծանում է: Երեկ ընկերության երևանյան խանութներից մեկում 19-ամյա Լուսինե Հարությունյանը, ձեռք բերելով «Խոսենք» ծառայության SIM քարտը, դարձել է Orange-ի արդեն 200 000-րդ բաժանորդը:

Այսօր ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նվերներ հանձնեց հերթական հոբելյանական հաճախորդին և ընկերության բոլոր բաժանորդներին շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր ընտանիքն ամեն օր մեծանում է: Սա իհարկե ավելի ու ավելի մեծ պատասխանատվություն է մեր ամբողջ թիմի համար, որը ջանք չի խնայում բաժանորդներին ավելի բարձրորակ ու ավելի հարմարավետ ծառայություններ մատուցելու համար: Մեր նպատակն է մշտապես կատարելագործել ծառայությունները և առաջարկել նորարար լուծումներ», ասաց Բրունո Դյութուան այսօր ընկերության գլխավոր խանութում կայացած արարողության ժամանակ:

Orange Արմենիան իր առաջին` 100 000-րդ հոբելյանական բաժանորդին գրանցել էր 2009թ. դեկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ծառայություններ է մատուցում 126 միլիոն բաժանորդի: 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 190 միլիոն հաճախորդ 32 երկրում, որոնցից 128.8 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են, իսկ 13,4 միլիոնը` գերարագ ինտերնետի (ADSL) բաժանորդներ ողջ աշխարհում: Orange-ը հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկն է. Եվրոպայում երրորդը` բջջային հեռախոսակապի եւ առաջինը` գերարագ ինտերնետի բնագավառում, ինչպես նաեւ ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող աշխարհում առաջին օպերատորը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11