Բիզնես

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ռոստելեկոմ. «Ուրախ շաբաթ-կիրակի»՝ նոր բաժանորդամետ առաջարկ
06/07/2020 15:07
Կիսվել

Ռոստելեկոմ. «Ուրախ շաբաթ-կիրակի»՝ նոր բաժանորդամետ առաջարկ

Հետևելով ի սկզբանե որդեգրած բաժանորդամետ ռազմավարությանը՝ «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է ոլորտում բացառիկ առաջարկ, որը լիովին արտահայտում է ընկերության բարձր գնահատանքը իր հավատարիմ բաժանորդների նկատմամբ:

Նոր՝ «Ուրախ շաբաթ-կիրակի» առաջարկի շրջանակներում,  ընկերության այն բաժանորդները, ովքեր պարտաճանաչ կերպով կկատարեն վճարումները, յուրաքանչյուր ամիս հնարավորություն կունենան ողջ ամսվա ընթացքում՝ շաբաթ և կիրակի օրերին, ստանալու նոր առավելություններ:

Մասնավորապես, «Տրիո», «Դուո» և «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդները կստանան անսահմանափակ քանակությամբ ֆիլմեր դիտելու հնարավորություն՝ Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան բաժնից, իսկ ինտերնետի «Մոնո» սակագնային փաթեթի բաժանորդները՝ մինչև 100 Մբ/վ արագություն:

Այս առավելություններից կարող են օգտվել բոլոր այն բաժանորդները, ովքեր ընկերության կողմից  սահմանված ժամկետում բարեխղճորեն կվճարեն յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց և տվյալ ամսվա ընթացքում չեն ունենա ծառայությունների կասեցում՝ ժամկետանց պարտքի պատճառով:

Հիշեցնենք, որ ընկերությունն արդեն հանդես էր եկել իր բաժանորդների հարմարավետությանն ուղղված «Տարժամկետ վճարում» (https://www.rtarmenia.am/for-home/deffered-payment-sp) ծառայությամբ, ուստի այն բաժանորդները, ովքեր նախքան ժամկետանց պարտքի պատճառով ծառայությունների կասեցումը կակտիվացնեն «Տարաժամկետ վճարում» ծառայությունը, տվյալ ամսվա ընթացքում ևս հնարավորություն կունենան  օգտվելու «Ուրախ շաբաթ-կիրակի» հատուկ առաջարկի առավելություններից:

«Ուրախ շաբաթ-կիրակի» առաջարկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում ( https://www.rtarmenia.am/for-home/happy-weekend-special-offer):

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային  կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32