Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հայկ Եսայան. Միավորելով մեր ներուժը՝ կարող ենք նոր որակ ունենալ
07/07/2020 20:58
Կիսվել

Հայկ Եսայան. Միավորելով մեր ներուժը՝ կարող ենք նոր որակ ունենալ

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվուն էր Թիմ ՍՊԸ և Վեոն Արմենիա ՓԲԸ համակենտրոնացման թույլտվության հարցը։
Քննարկումից հետո մեզ հաջողվեց զրուցել Թիմ ՍՊԸ համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ։

– Պարոն Եսայան, որո՞նք էին ՏՄՊՊՀ-ի գլխավոր շեշտադրումները քննարկման ընթացքում։ Արդյո՞ք հանձնաժողովը համակենտրոնացման մասով մտահոգություններ չուներ։ Ի՞նչ բովանդակությամբ ու տրամադրություններով էր ընթանում նիստը։

– Չեմ կարող խոսել շեշտադրումներից, որովհետև դրանք կոմերցիոն գաղտնիք պարունակող մասեր էին։ Կարող եմ շեշտադրումներից անդրադառնալ մտահոգությանը, թե կարող է աշխատակազմում զանգվածային կրճատումներ լինել։ Մենք հստակ նշեցինք, որ ազատումներ չեն լինելու, որովհետև մենք կարևորում ենք մարդկային ռեսուրսները, գիտելիքն ու փորձը։ Մենք էլ դրան կգումարենք մերը, և վստահ եմ՝ ավելի հետաքրքիր բան կարող ենք ստանալ։ Այսինքն, ընկերությունը ոչ թե կրճատումների լոգիկայով ենք տանելու, այլ ներդրումների ու զարգացման տեսլական ունենք։

– Երբ դեռ ղեկավարում էիք Ucom-ը, հայտնի դարձավ, որ Beeline ապրանքանիշի գնման գործընթաց է նախաձեռնված։ Հիմա արդեն Թիմ-ով եք ցանկանում գնել ընկերությունը։ Երեկ Ucom-ի տարածած հայտարարությունում ինձ համար նկատելի էր անհավասար պայմանների ակնարկ. Դուք ծանոթ եք Ucom-ին ներսից, բացի այդ Ալեքսանդր Եսայանը դեռ Ucom խորհրդի կազմում է։

– Ես Ucom-ին ոչ թե ծանոթ եմ ներսից, այլ ստեղծման օրից եմ ղեկավարել ընկերությունը։ Բայց ես այդ հիմնավորումներն անհիմն եմ համարում։ Նախ, հաղորդագրության մեջ նշվում է ֆիդուցիար պատասխանատվության մասին, որը օրենսդրությունը նախատեսում է ղեկավար պաշտոն զբաղեցնելու դեպքում, այսինքն, դուրս գալուց հետո պատասխանատվության խնդիր չկա։ Մեր շուկան դինամիկ ու շատ արագ փոխվող շուկա է։ Մեր տարաձայնությունը նրանում էր, որ մեր ստրատեգիկ ուղղություններն ու բյուջեն չհաստատվեց. Մեր տեսլականն այլ էր, բաժնետերերինն՝ այլ։ Հիմա կա նոր տնօրեն՝ իր թիմով, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ տռսլակամ են իրենք զարգացնում։ Իսկ Ալեքսանդր Եսայանը, եթե չեմ սխալվում, մարտի 5-ից Յուքոմում չի զբաղեցնում փոխտնօրենի պաշտոնը։ Նա դիմում է գրել, որ անհապաղ դադարեցնի իր անդամությունը խորհրդում, պատասխանել են՝ դիմումը կբավարարվի 3 ամսվա ընթացքում։ Բայց ֆիքսենք, որ մինչև հունվար-փետրվար Յուքոմը խորհուրդ չի ունեցել, որովհետև եղել է ՍՊԸ, ապա դարձել ՓԲԸ։ Յուքոմի որևէ խորհրդի նիստի Ալեքսանդր Եսայանը չի մասնակցել։ Խորհրդի նիստ եղել է ապրիլի 14֊ին, ինչից հետո լրատվամիջոցներից տեղացա, որ ազատված եմ։ Ալեքսանդրն էլ միացել է ինձ։ Դրանից հետո որևէ նիստի չենք մասնակցել։ Սա շահարկելն առնվազն ճիշտ չէ։

– Ինչ սպասելիքներ ունենալ Թիմ-ից և հնարավոր համակենտրոնացումից։

– Մենք ունենք հետաքրքիր թիմ, հետաքրքիր թիմ ունի նաև Beeline-ը։ Միավորելով մեր ներուժը՝ կարող ենք հեռահաղորդակցության ոլորտում նոր տիպի ծառայություններ ու նոր որակ ունենալ։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69