Բիզնես

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – 25 000-ՐԴ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
30/04/2010 17:46
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – 25 000-ՐԴ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Orange Ինտերնետի 25,000-րդ բաժանորդը կմեկնի Ֆրանսիա` մասնակցելու Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողությանը: Սա էր հայտարարված այն բացառիկ նվերը, որ այսօր գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հանձնեց Ինտերնետ Հիմա գերարագ ինտերնետի հոբելյանական բաժանորդին` Արփինե Ավետիսյանին, որն իր բաժանորդագրությունը ձեռք էր բերել երեկ Orange-ի գլխավոր խանութում:

Քանի որ արդեն 10 տարի ի վեր Orange-ը Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերներից է և օգտվելով առիթից, որ մայիսին տեղի է ունենալու Կաննի 63-րդ փառատոնը, Orange Արմենիան որոշել է անմոռանալի նվեր անել 25,000-րդ բաժանորդին` այսպիսով միասին նշելով Orange Ինտերնետի հաջողությունը Հայաստանում:

«Մենք սպասում էինք այս բաժանորդին: Սա հերթական տոնն է Orange ընտանիքում և ուրախ ենք, որ մեր «ինտերնետ բոլորի համար» կարգախոսը իրոք դառնում է իրականություն Հայաստանում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Վերջին շաբաթների ընթացքում մենք մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարել 3G ցանցի ընդլայնման և թողունակության բարձրացման ուղղությամբ: Այժմ աշխատանքների առաջին փուլն ավարտված է: Մոտակա շաբաթներին, երբ աշխատանքներն ավարտին հասցվեն, մեր ցանցի թողունակությունը կրկնապատկված կլինի: Այսինքն, նաև կկարողանանք ավելի շատ բաժանորդների ընդունել և էլ ավելի բարձր որակ ապահովել», ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը:
Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100,000-րդ, իսկ ևս երկու ամիս անց` 200,000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. ապրիլի վերջի դրությամբ Orange Արմենիան ուներ գերարագ ինտերնետի 25,000 բաժանորդ:

Orange-ը Կաննի` աշխարհի ամենաազդեցիկ և ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկի գլխավոր հովանավորներից մեկն ու տեխնիկական մատակարարն է 2000թ. ի վեր: 63-րդ փառատոնի շրջանակներում Orange-ը կկազմակերպի մեծ թվով միջոցառումներ, ինչպես Orange սրճարան, Orange լողափ և շատ ավելին:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6