
Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով
Օրերս Ucom ընկերության աշխատակից Ն․Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով՝ դարձնելով Ucom-ը առաջին կորպորատիվ ընկերություն, որն արժանացել է գերատեսչական այդ բարձր պարգևի։
«Ucom ընկերության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ն․ Հարությունյանին աշխատանքային պարտավորությունների շրջանակում առաջացած մարտահրավերներն արհեստավարժ կերպով հաղթահարելու և արտաքին գործընկերների շրջանում Ucom-ի գործարար համբավը բարձր պահելու համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։
«Համագործակցության համար» մեդալով պարգևատրված Ն․ Հարությունյանը մասնագիտական օգնություն է ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություններին՝ կատարված հանցագործությունների ընթացքում էլեկտրոնային ապացույցների լիարժեք և օպերատիվ ստացման և բացահայտման գործունեության ապահովման ընթացքում, ունի ՀՀ ՔԿ հետ երկարամյա գործակցության փորձ ու զգալի ավանդ: Ն. Հարությունյանի կատարած աշխատանքը նշանակալի դեր է ունեցել վերջին շրջանում բազմադրվագ և հասարակական հնչեղություն ունեցող մի քանի քրեական գործերի բացահայտման համար:
10:30 13/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 408.00 |
AMD / EUR | 413.00 | 420.00 |
AMD / RUR | 6.53 | 6.80 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս