Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԱՏՁՄ. Կառավարությունից պահանջում ենք, որ իրենց պատասխանատվության ստանձման խոստումը օր առաջ վերածեն առարկայական գործընթացի
12/11/2020 22:54
Կիսվել

ԱՏՁՄ. Կառավարությունից պահանջում ենք, որ իրենց պատասխանատվության ստանձման խոստումը օր առաջ վերածեն առարկայական գործընթացի

ԱՏՁՄ վարչության հայտարարությունը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչությունը, արձագանքելով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարում է.

«Սեպտեմբերի 27-ը և, ի վերջո, նոյեմբերի 10-ը ճակատագրական էին բոլորիս համար: Մենք հայտնվեցինք մի իրականության մեջ, որը կարող էինք պատկերացնել միայն վատագույն երազում։ Այժմ էլ դեռ կանգնած ենք մեծագույն մարտահրավերի առաջ։  Երկրի կայունության ապահովումը, դասելով ամեն ինչից վեր, և միաժամանակ գիտակցելով մեր ընդհանուր ապագայի հանդեպ այսօրվա հրամայականը՝ բարձր տեխնոլոգիական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս և խմբերս հայտնում ենք հետևյալը.

  • Պետք է հետևել բանականության հրամայականին և չգնալ ավելի կործանիչ քայլերի՝ տրվելով ներքին ապակայունացնող զարգացումներին։ Երկրում անհրաժեշտ է պահպանել կայունություն և ապահովել գործողությունների անցնցում զարգացում։ Տեղեկատվության առկա վակուումի պայմաններում, ցանկացած կտրուկ քայլ լուրջ վտանգներ է պարունակում։
  • Պետականության կայացման գործընթացում անկյունաքարային է գործող իշխանության կողմից սեփական մեղքի գիտակցումը։ Կառավարությունից պահանջում ենք, որ իրենց պատասխանատվության ստանձման խոստումը օր առաջ վերածեն առարկայական գործընթացի։

Ներկայիս իրավիճակի պատասխանատվության մեր բաժինը գիտակցում ենք թե՛ մասնագիտական համայնքի, թե՛ անհատական մակարդակում: Միայն վերջին 44 օրում բոլորիս համախմբումը ցույց տվեց, թե ինչպիսի իրական ներուժ ունենք՝ հստակեցված ազգային օրակարգի ու ԲԱՆԱԿ-ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ամուր կապի դեպքում։ Մենք արդեն ձևավորել ենք այդ օրակարգը մեզ համար, պատրաստ ենք համագործակցել և առաջարկում ենք, որ նման օրակարգ ձևավորեն նաև մյուս ոլորտների մասնագետները։

Սիրելի՛ հայրենակիցներ, ամրապնդենք այն բոլոր խմբերը, որոնց հետ աշխատում էինք այս օրերին, ներգրավվենք որևէ խմբի աշխատանքներին կամ նախաձեռնենք նորերը, զինվորագրվենք հզոր պետություն կառուցելու օրակարգին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85