Մարտին կհայտարարվի Apple-ի և Hyundai-ի համագործակցության մասին, առաջին էլեկտրամեքենան կարտադրվի 2024թ.-ին
Հարավկորեական Hyundai Motor ավտոմեքենաշինական և Apple կորպորացիաներն այս տարվա մարտ ամսին մեկնարկում են համագործակցություն՝ ինքնակառավարվող էլեկտրամեքենայի արտադրության նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Korea IT News հարթակը։
Եթե համաձայնագիրը ստորագրվի, ապա Apple Car-ի արտադրություննը կմեկնարկի 2024թ.-ին՝ ԱՄՆ-ում։
Արտադրության առաջին տարում պլանավորում է արտադրել 100 հազար մեքենա, այնուհետ ծավալները կաճեն մինչև 400 հազար։ Էլեկտրամեքենայի բետա տարբերակի փորձարկումը կմեկնարկի հաջորդ տարի։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։