Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Apple-ը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել առաջին ֆինանսական եռամսյակում
29/01/2021 12:27
Կիսվել

Apple-ը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել առաջին ֆինանսական եռամսյակում

Ամերիկյան Apple-ն առաջին ֆինանսական եռամսյակում զուտ շահույթի ռեկորդային ցուցանիշներ Է գրանցել մեկ բաժնետոմսի եւ հասույթի հաշվով՝ iPhone-ի նոր շարքի նկատմամբ բարձր հետաքրքրության շնորհիվ, որն ընկերության կողմից ներկայացվել Է 2020 թվականի հոկտեմբերին, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում նրա մյուս արտադրանքների կայուն պահանջարկի շնորհիվ:

Apple-ի եռամսյակային հասույթն ընկերության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել Է 100 մլրդ դոլարը՝ iPhone-ի, կրիչ սարքերի եւ թվային ծառայությունների ռեկորդային վաճառքների ֆոնին: Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, 2020 թվականի դեկտեմբերի 26-ին ավարտված եռամսյակի ընթացքում հասույթն ավելացել Է 21 տոկոսով՝ մինչեւ 111,44 մլրդ դոլար:

Փորձագետները, որոնք հարցվել են FactSet-ի կողմից, այդ ցուցանիշը միջին հաշվով կանխատեսել են 103,27 մլրդ դոլարի մակարդակով: Apple-ի զուտ շահույթն անցած եռամսյակում աճել Է 29 տոկոսով՝ մինչեւ 28,76 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 22,24 մլրդ դոլարի համեմատությամբ: Մեկ բաժնետոմսերի հաշվով շահույթը կազմել Է 1,68 դոլար՝ մեկ տարի առաջվա 1,25 դոլարի համեմատությամբ:

iPhone-ի վաճառքներից Apple-ի եռամսյակային հասույթը բարձրացել Է 17 տոկոսով՝ մինչեւ 65,6 մլրդ դոլար (վերլուծաբանների կանխատեսումները՝ 59,53 մլրդ դոլար): Ընկերությունը տոնական տարեշրջանի նախաշեմին ներկայացրել Է 5G-ով աջակցմամբ չորս սմարթֆոններից բաղկացած շարք: «Անցած եռամսյակում մենք երկնիշ աճ ենք գրանցել յուրաքանչյուր կատեգորիայում, ինչը հասույթի ռեկորդային ցուցանիշների Է հանգեցրել Է մեր յուրաքանչյուր աշխարհագրական սեգմենտում,-հայտարարել Է Apple-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին:-Արդյունքում մեր գործառնական դրամական հոսքը եղել Է ռեկորդային 38,8 մլրդ դոլար, եւ մենք բաժնետերերին ենք վերադարձրել 30 մլրդ դոլար»:

Ընկերությունը, առաջին ֆինանսական եռամսյակի արդյունքներով, 0,202 դոլարի չափով շահութաբաժիններ կվճարի մեկ բաժնետոմսի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2