Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր» մրցանակակիրն է
12/02/2021 15:11
Կիսվել

Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր» մրցանակակիրն է

Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի Աջակցման Ծրագրի «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր 2019» հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանն ասում է. «Կանաչ ֆինանսավորումը Բանկի ռազմավարությամբ ամրագրված գերակա ուղղություններից է, եւ ՎԶԵԲ-ի այս մրցանակը հերթական անգամ ապացուցում է էներգաարդյունավետ և կանաչ վարկավորման  խթանման ուղղութամբ Կոնվերս Բանկի ջանքերի արդյունավետությունը: Նախորդ տարի այս պատվավոր մրցանակով ՎԶԵԲ-ը արձանագրեց մեր հաջողությունը՝ Էներգաարդյունավետությանը միտված նախագծում, իսկ այս տարի՝ արդյունավետ ջրօգտագործման նախագծում: Շնորհակալություն ենք հայտնում մեր երկարամյա գործընկերին՝ ՎԶԵԲ-ին և գերմանական Կոմմերցբանկին, շարունակական վստահության եւ աջակցության համար, ինչը թույլ է տալիս առավել հաստատուն գործել մեր միջազգային նախաձեռնություններում»:

ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժն իր խոսքում նշում է. «Մինչև համաճարակի տարածումը առևտրի ֆինանսավորումն արդեն իսկ մեծ ճնշման տակ էր գնալով աճող պրոտեկցիոնիզմի և աշխարհաքաղաքական մարտահրավերների պատճառով: Սկզբնական շրջանում համաճարակը լուրջ խաթարումներ առաջացրեց առևտրային հոսքերում, սակայն պարզվում է՝ համաշխարհային առևտուրն ավելի դիմացկուն է, քան կարող էինք ենթադրել: Այսօր այն էական դեր է խաղում համաշխարհային տնտեսության կայունության պահպանման գործում: Այդուհանդերձ, առևտուրը՝ գուցե նույնիսկ ավելի, քան տնտեսության մյուս ուղղությունները, կրում է հատուկ պատասխանատվություն համաճարակից հետո ավելի լավ աշխարհ կառուցելու հարցում. աշխարհ, որն ավելի կանաչ է և կայուն: Մենք երկար տարիներ աշխատում ենք մեր հաճախորդների հետ կանաչ առևտրի խթանման ուղղությամբ, և մենք հպարտ և ուրախ ենք ճանաչել նրանց ձեռքբերումները Green TFP մրցանակների միջոցով»:

Commerzbank-ի ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավար Հանս Կրոնը այս համատեղ մրցանակի մասին ասում է. «Commerzbank-ն անչափ ուրախ է, որ ՎԶԵԲ-ն ընտրել է հենց այս գործարքն իր հեղինակավոր «կանաչ առևտուր» մրցանակի համար: Միջազգային առևտրի աջակցությունը մշտապես եղել է առաջնահերթություն մեր օրակարգում: Վերջին տարիների ընթացքում կայուն ֆինանսավորումը ևս Commerzbank-ի հիմնական ուղղություններից մեկն է դարձել: Եվ մենք անչափ հպարտ ենք, որ մեր արժեքավոր գործընկեր Converse Bank-ը և Commerzbank-ը համատեղ արժանացել են ՎԶԵԲ-ի՝ «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր  պատվավոր մրցանակին»:

«ԷՅ ԸՆԴ ԷՄ Ռեյր» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ RARE) ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ Կոտայքի մարզում քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման և շշալցման գործարանի հիմնադրման նպատակով: Բնական աղբյուրի ջուրը որևէ կերպ չի մշակվում՝ կատարվում է միայն շշալցում՝ պահպանելով ջրի բոլոր բնական օգտակար հատկանիշները: Գործարանը կառուցվել է ամենաբարձր չափանիշներին համապատասխան`  ներմուծվել և տեղադրվել են Գերմանական KHS ընկերության կողմից արտադրված ժամանակակից սարքավորումներ՝ Կոնվերս Բանկի կողմից փաստաթղթային ակրեդետիվի թողարկման միջոցով: Ակրեդիտիվը հաստատվել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի կողմից և ապահովվել ՎԶԵԲ-ի՝ կոմերցիոն և քաղաքական հնարավոր ռիսկերը ծածկող 100% երաշխիքով:

Նշենք, որ Կոնվերս Բանկն այս պահին նման պատվավոր մրցանակի արժանացած միակ հայաստանյան բանկն է:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88