Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Beeline. Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը
24/02/2021 14:22
Կիսվել

Beeline. Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը

«Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է տարածաշրջանում ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: Երևանում նոր սերնդի ցանցի (Next Generation Network) կառուցումը սկսվել է Դավթաշենից, և առաջիկա ամիսներին 10 Գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ ցանցը հասանելի կլինի մայրաքաղաքի այս վարչական շրջանի բոլոր բնակարաններում:

«Արդեն 100 տարուց ավել է, որ մեր ընկերությունը ծառայություններ է մատուցում կապի ոլորտում: Այսօր նոր թռիչք ենք իրագործում հաջորդ հարյուրամյակի համար և ստեղծում նոր ցանց օպտիկամանրաթելային հենքի վրա, որը աշխարհում լավագույններից մեկն է լինելու: Ներկայիս ցանցերումհիմնական մատակարարուղին բաժանվում է բազմաթիվ սպառողների միջև, իսկ մեր նոր ցանցում յուրաքանչյուր բաժանորդ ստանալու է առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի: Ծառայությունները ստանալու են բոլորովին նոր որակ և այս ցանցի հնարավորությունները, կարծես թե, անսահմանափակ են», – նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նոր սերնդի ցանցը Երևանի տարածքում կառուցվում է բացառապես ստորգետնյա ճանապարհով, ինչի շնորհիվ ապահովվելու է կապի ծառայությունների ամենաբարձր հուսալիությունը՝ միաժամանակ պահպանելով քաղաքի փողոցների էսթետիկ տեսքը: NGN ցանցի զգալի առավելություններից կարելի է նշել այն, որ յուրաքանչյուր բաժանորդի ընձեռնվում է հնարավորություն ունենալու առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի՝ իր բնակարանից միչև ընկերության տվյալների կենտրոն (data center), որը առանց տվյալներիկորուստների բաժանորդին կապում է միջազգային ինտերնետի մայրուղիներին:

«Նոր ցանցում կիրառվող, ոլորտի  առաջատար արտադրողների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումները, և ցանցի ընձեռած արագությունը մեր բաժանորդների ինտերնետից օգտվելու փորձառությունը կբարձրացնեն բոլորովին նոր մակարդակի: Նոր ենթակառուցվածքը կտա ոչ միայն ինտերնետ ցանցին բարձրարագ համակցման, այլ նաև ցանցի ներսում մեծածավալ ինֆորմացիայի տեղափոխման հնարավորություն։ Այն կծառայի ինչպես մեր, այնպես էլ այլ օպերատորների կարիքներին։ Ցանցը ծառայելու է նաև որպես հենքային ցանց մեր ներկայիս և ապագայի նոր սերնդի բջջային ցանցի համար, ինչը թույլ կտա էապես բարձրացնել նաև շարժական ինտերնետի և բջջային հեռախոսակապի որակը», – նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Դավթաշեն վարչական շրջանում նոր ցանցի կառուցման աշխատանքներում ներգրավված են «Տելեկոմ Արմենիա» ընկերության ավելի քան 120 աշխատակից: Ենթակառուցվածքը կառուցելու ընթացքում անցկացվելու է մոտ 100 կմ հիմնական մագիստրալ մալուխ և 400 կմ ավել օպտիկամանրաթելային ներշենքային գծեր, որոնց միջոցով ցանցին միանալու հնարավորություն կստանան տասնյակ հազարավոր բաժանորդներ: Հիշեցնենք, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս հանդես է գալիս Beeline ապրանքանիշի ներքո:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72