Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ավելի կանաչ՝ ներսից և դրսից․ Ինեկոբանկը GEFF-ը Հայաստանում ծրագրի երկրորդ փուլի առաջին գործընկեր կազմակերպությունն է
14/04/2021 15:32
Կիսվել

Ավելի կանաչ՝ ներսից և դրսից․ Ինեկոբանկը GEFF-ը Հայաստանում ծրագրի երկրորդ փուլի առաջին գործընկեր կազմակերպությունն է

«Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) երկրորդ փուլը. հպարտ ենք շարունակել մեր բեղմնավոր համագործակցությունը և վերահաստատում ենք Հայաստանում կանաչ ֆինանսավորումը խթանելու մեր պատրաստակամությունը», հայտարարել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։ Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում Ինեկոբանկը ստացել է 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ իր 26 մասնաճյուղերի միջոցով կանաչ ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու նպատակով:

Ծրագրի առաջին փուլում՝ 2019թ. hունվարից սկսած, Ինեկոբանկն արդեն տրամադրել է 2.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ՝ նպաստելով Հայաստանում տարեկան 4.9 ԳՎտժ/ժամ մաքուր էներգիայի արտադրությանն ու 3,125 տոննա/տարեկան ծավալով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:

GEFF-ի ֆինանսավորմամբ և Կանաչ տեխնոլոգիաների ցանկի միջոցով (ծրագրի շրջանակում ընդունելի բարձր արտադրողականությամբ տեխնոլոգիաների առցանց համակարգ՝ techselector.com/armenia) Ինեկոբանկի հաճախորդների համար հասանելի են դառնում շուրջ 164 տեղական վաճառողների կողմից առաջարկվող ավելի քան 1800 բարձր արտադրողականությամբ տեխնոլոգիաներ: Այս տեխնոլոգիաների խնայողությունների հարաբերակցությունը առնվազն 20% -ով բարձր է շուկայական միջին ցուցանիշից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են ներդրումային պարգևատրումներ՝ վարկի գումարի մինչև 20%-ի չափով այն ընկերություններին, ովքեր սեփական բիզնեսի կարիքները հոգալու համար կկատարեն վերականգնվող էներգիայի ներդրումներ։ Ներդրումային պարգևատրումը տրամադրվում է Կլիմայի ներդրումային ֆոնդի (CIF) աջակցությամբ:

Բացի այդ, խնայողությունների ներուժի բացահայտման կարիք ունեցող ներդրումային նախագծերը կարող են ստանալ անվճար մասնագիտական խորհրդատվություն, որը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից և տրամադրվում է GEFF ծրագրի միջոցով ներդրումներ կատարող բոլոր բիզնես հաճախորդներին: Երկրորդ փուլում ավելացել են ֆինանսավորման նոր տեխնոլոգիաներ, դրանք են կլիմայի հարմարվողականությանն (ԿՀ) ուղղված բարձր արտադրողականությամբ տեխնոլոգիաները: Հայաստանում ԿՀ ֆինանսավորման միջոցով, GEFF-ը հիմնականում աջակցելու է ջրի սպառման արդյունավետության խթանման և հողերի կայուն կառավարման ներդրումային նախագծերին, այդպիսով պահպանելով բնական ռեսուրսները և ապահովելով ավելի բարձր, երկարաժամկետ բիզնես արդյունքներ:

Երևանում և մարզերում ֆինանսավորվող վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և կլիմայի հարմարվողականությանն ուղղված ներդրումային նախագծերին զուգահեռ Ինեկոբանկը տարվա ընթացքում հանդես կգա բազմաթիվ այլ նախաձեռնություններով` խթանելով կանաչ տնտեսության գաղափարը իր աշխատակիցների և հաճախորդների շրջանում` այդպիսով տարին դարձնելով «ավելի կանաչ՝ ներսից և դրսից»:

ՎԶԵԲ-ի GEFF ծրագիրը գործում է աշխարհի 27 երկրների 155 տեղական ֆինանսական հաստատություններ միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի ավելի քան 5 միլիարդ եվրոյի հասնող ֆինանսական աջակցությամբ: Ավելի քան 202,000 ներդրումների արդյունքում, աշխարհում հնարավոր է եղել կրճատել տարեկան գրեթե 9 մլն տոննա ածխաթթու գազի արտանետում:

Ինեկոբանկի կողմից իրականացվող կանաչ ֆինանսավորման մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ կայքէջը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69